Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել ուկրաինական «Նավթոգազ»-ին

Լուրեր

19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
Բոլորը

Հաագայի Մշտական պալատի երրորդ դատարանի արբրիտրաժային տրիբունալը Ռուսաստանին պարտավորեցրել է «Նավթոգազին» վճարել 5 մլրդ դոլար որպես փոխհատուցում 2014 թվականին Ղրիմի բռնակցման հետևանքով ուկրաինական ազգային ընկերության կրած վնասների համար։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Խոսքը գազի հանքավայրերի զարգացմանն ու ռազմավարական կարևոր այլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ակտիվների փոխհատուցման մասին է, որոնք 9 տարի առաջ ուկրաինական թերակղզու օկուպացիայի ժամանակ դարձել են ագրեսորի գլխավոր թիրախներից մեկը»,-գրել է նա։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ եթե ՌԴ իշխանությունները հրաժարվեն կամավոր որոշման կատարումից, ապա 1958 թ-ի Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն՝ «Նավթոգազն» ունի իրավունք սկսել հարկադիր կատարման գործընթացը այն երկրների տարածքում, որտեղ առկա են ՌԴ ակտիվները։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին  հայտնել է, որ ռուսական կողմը կվերլուծի Հաագայի դատարանի այս  որոշումը։

Էմմա Չոբանյան