Կառավարությունը 240 միլիոն 542 հազար դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով: «2023 թվականին լրանում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մենք էլ ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ: Այս համատեքստում, ինչպես նաև Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 30-ամյա …

