Washington Post-ը հայտնել է, թե ով է կանգնած եղել Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի հետևում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մարդն, ով հրապարակել է ԱՄՆ կառավարության փաստաթղթերը, որոնցով ջրի երես է դուրս եկել դաշնակիցների հանդեպ լրտեսությունն ու բացահայտվել են Ուկրաինայի պատերազմին մասնակցության ԱՄՆ ծրագրերը, պարզվում է` երիտասարդ զենքի սիրահար է, ով խիստ գաղտնի տեղեկատվությամբ կիսվել է քիչ ծանոթ մարդկանց խմբում, որը ստեղծվել էր 2020 թվականի համաճարակի ժամանակ, գրում է Washington Post-ն իր հետաքննության մեջ։

Փաստաթղթերն հրապարակել է OG կեղծանունն ունեցող օգտատերը երկու տասնյակ մարդուց բաղկացած Discord գեյմերների հարթակում։ Խմբի անդամներին միավորել է զենքի, ռազմական սպառազինության ու Աստծո հանդեպ սերը, նշում է հրատարակությունը։

OG-ն խմբի անդամներին պատմել է, որ աշխատում է «ռազմական բազայում»։ Գաղտնազերծված փաստաթղթերը վերաբերում էին մի շարք զգայուն թեմաների, որոնց հասանելիություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր ամիսներ շարունակ անցել են անձնական տվյալների ստուգում, եզրափակում է հրատարակությունը։

Դրանք պարունակում էին խիստ գաղտնի զեկույցներ բարձրաստիճան քաղաքական առաջնորդների գտնվելու վայրի և տեղաշարժերի մասին, ինչպես նաև` մարտավարական զեկույցներ զինվորականների վերաբերյալ:

OG-ն գաղտնի փաստաթղթեր է ուղարկել խմբին և ակնկալել, որ խումբը ուշադիր կլինի դրանց նկատմամբ: Բայց խումբը հետաքրքրվածություն չի դրսևորել, անդամները նախընտրել են YouTube-ում դիտել մարտական տեխնիկայի մասին տեսանյութեր, Washington Post-ը վերապատմել է խմբի անդամների հետ զրույցները։

OG-ն զայրացել է և սկսել ուղարկել գաղտնի փաստաթղթերի լուսանկարներ, որոնցից մի քանիսը պարունակում էին Ուկրաինայում մարտերի մանրամասն քարտեզներ և ուկրաինական էլեկտրացանցերի վրա ռուսական հրթիռների հարվածների հետևանքների արբանյակային խիստ գաղտնի պատկերներ:

Բացի այդ, OG-ն հրապարակել է զեկույցներ, որոնք հաստատում են ամերիկյան հետախուզության գործողությունները, որոնք ներթափանցել են ռուսական զինված ուժերի մեջ։ Մասնավորապես, ենթադրություններ են եղել,  որ Եգիպտոսը նախատեսում էր տասնյակ հազարավոր հրթիռներ վաճառել Ռուսաստանին, և ռուս վարձկանները պատրաստվում էին զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից՝ Ուկրաինայի դեմ պայքարելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին New York Times-ի ամերիկյան հրատարակությունը հայտնել էր, որ համացանցում հայտնվել են Ուկրաինայի թեմաներով ամերիկյան գաղտնի փաստաթղթեր։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ արտահոսքը չի խաթարի Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:

Տաթև Ֆռանգյան