ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ «Լավ լուրեր։ Հուսադրող է տեսնել նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին ներգրավված ուղիղ բանակցություններում։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի …