Ամեն ինչ պիտի անենք, որ Գյումրին չլինի միայն փողոցում ֆոտո անելու, ձուկ ուտելու տեղ․ Տիգրան Վիրաբյան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցեն 22 թատերական խմբեր՝ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից, այնպես էլ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։
Փառատոնն անցկացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի ու Գյումրու քաղաքապետարանների, ինչպես նաև՝ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ։ Այն հայաստանյան թատերական փառատոնային կյանքում ամենամեծ բյուջե ունեցողն է․ ընդհանուր բյուջեն կազմում է 52 միլիոն դրամ, որից 43 միլիոնը տրամադրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս մասին Գյումրու «Մտորումների թատրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Ըստ Տիգրան Վիրաբյանի, փառատոնը Գյումրիում թատերական մթնոլորտից բացի, նաև տնտեսական շարժ պիտի ապահովի։ Փառատոնին մասնակցող բոլոր թատերախմբերի կեցության ծախսերը հոգացել են կազմակերպիչները։ Ներկայացումները մեծամասամբ կլինեն հրավիրատոմսերով, որոշ ներկայացումների տոմսերն էլ չեն գերազանցի 2000 դրամը։ Փոքր-ինչ թանկ կլինի դրսից բերված ներկայացումների տոմսերի արժեքը։

Տիգրան Վիրաբյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Գյումրիին մշակութային միջոցառումների համար հատկացվող տարեկան բյուջեին՝ նշելով, որ այստեղ մեծ անելիք ունի պետությունը։ Ըստ նրա՝ Գյումրին թեև համարվում է մշակութային մայրաքաղաք, սակայն տարեկան միջոցառումների բյուջեն 30 միլիոն դրամ է, մինչդեռ մայրաքաղաքինը 2 միլարդ և ավելի է։

«Այս փառատոնը մի շատ հետաքրքիր առաքելություն ունի։ Ցավոք սրտի, մենք սկսել ենք վերադառնալ այն ժամանակահատվածին, երբ զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, վերադառնում են միայն ուտելիքի մասին պատմելով։ «Լավ ձուկ կերանք», «էդ ինչ համով քյալլա էր, այ ախպեր»․ այդ ամենը ցավեցնում է, որովհետև կարծում եմ, մարդիկ պետք է գան, հետ վերադառնան Երևան և պիտի պատմեն՝ «ինչ լավ ներկայացում նայեցինք», «ինչ լավ ցուցահանդես էր», «ինչ հետաքրքիր միջավայր էր»։

Մենք ամեն ամեն ինչ պիտի անենք, որ զբոսաշրջիկների համար Գյումրին չլինի միայն փողոցում ֆոտո անելու, ձուկ ուտելու տեղ։ Մենք պիտի կարողանանք իրենց կյանքը մշակույթով լցնենք և ոչ միայն Գյումրիում ստացվող մշակույթով, այլ նաև մայրաքաղաքի մշակութային կյանքով»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմայլյանն էլ իր խոսքում նշեց, որ մշակույթի ապակենտրոնացումը կառավարության մշակութային քաղաքականությունն է և որ մի քանի տարի է՝ պետական դրամաշնորհներում պարտադիր պայման է նախագծերի մասնակի կամ ամբողջական իրականացնումը Երևանից դուրս։
Նա նաև անդրադարձավ փառատոնը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մեկնարկելուն՝ նշելով, որ դա խորհրդանշում է մեր վերածնված, ստեղծարար լինելու ու հեռանկար ունենալու գաղափարը։ Նրա տեղեկացմամբ, այդ օրվա ներկայացման բովանդակությունը համահունչ կլինի օրվա խորհրդին։

Արմիկ Մովսիսյան