13 Հոկտեմբեր 2022 | 18:35
«Սատանի անիվի» հետքերով․ կարուսելը դեռ չի շահագործվում, քաղաքապետն ասում է՝ այն ապօրինի է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի ամիս է՝ Երևանի տարբեր հատվածներից տեսանելի է «Հաղթանակ» զբոսայգում կառուցված նոր ատրակցիոնը, այսպես կոչված, «սատանայի անիվը»։ Թեև այն կառուցվել է այս տարվա սկզբին, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանի ուշադրությանն արժանացել է վերջերս։ Պարզվում է՝ ատրակցիոնի կառուցման համար քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրել, և այն ապօրինի է։ Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի կենտրոնում, բոլորի աչքի առաջ …