ՌԴ-ն դժգոհ է ՀՀ-ԱՄՆ գործակցությունից՝ չառաջարկելով ոչինչ․ դա չպիտի՛ ազդի մեզ վրա, ՀՀ-ին հզոր գործընկեր է անհրաժեշտ․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօրվանից մինչև ամսի 24-ը անցկացվելու են «Արծիվ գործընկեր-24» հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք իրենց բնույթով խաղաղապահ են։ Այս զորավարժությանը կներգրավվեն Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Միաժամանակ, ՀՀ-ն ՀԱՊԿ-ում չի մասնակցում զորավարժությունների։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում կարևորում է այս զորավարժության անցկացումը՝ այն համարելով հնարավորություն ՀՀ Զինված ուժերի համար արևմտյան ստանդարտներին տիրապետելու և կիրառելու իմաստով․ «ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ անվտանգային գործակցությանն այլընտրանք չունի, քանի որ այսօր ինքնուրույն իր հարցերը չի կարող լուծել։ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանի և ԱՄՆ-ի այս գործակցությունից, բայց ես կարծում եմ, որ դա չպիտի ազդի մեզ վրա, քանի որ ինքը չի առաջարկում ոչինչ։ Մինչդեռ մեզ հզոր գործընկեր է անհրաժեշտ»։

Բորիս Նավասարդյանը պնդում է, որ ՀՀ Զինված ուժերի ծառայողների շփումներն ամերիկյան զինվորականության հետ կնպաստեն հայկական բանակի աշխատանքի բարելավմանը։ Նա կարևորում է, որ արևմտյան երկրների ռազմական խորհրդականները մասնակից դառնան բարեփոխումներին․ «Այն ամենը, ինչի մեջ ՌԴ-ն բացասական բաներ է տեսնում, ՀՀ-ի համար դրական է։ Եթե ՆԱՏՕ-ի ստանդարտները ներդրվեն ՀՀ բանակում, մի քանի քայլ առաջադիմություն կլինի։ Դա ՌԴ-ին չի կարող ուրախացնել, քանի որ նրանք ՀՀ-ին ինքնուրույն չեն տեսնում, այլ կպած ՌԴ-ին»։

Քաղաքական վերլուծաբանը, միաժամանակ, նշեց, որ ՌԴ-ն օգնում է հայկական կողմին՝ խելքի գալ, ինչը ցավոտ պրոցես է։

«Պատրանքներ այլևս չունենք, ՌԴ-ից հեռացումը միակ ուղին է ՀՀ-ի համար՝ գոյատևելու և զարգանալու իմաստով»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան