11 Հոկտեմբեր 2022 | 21:50
«Վեշի պես շպրտում էին». Եռաբլուրի միջադեպից 16 ծնող տուժող է ճանաչվել, ոստիկանապետի պաշտոնանկության պահանջը՝ օդում կախված․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հայաստանի անկախության 31-ամյակին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բռնի ուժով բերման ենթարկված և հարցաքննված զոհված զինվորների 16 ծնող տուժող է ճանաչվել։ «Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, եզրակացություններ դեռևս չենք ստացել։ Քննությունն ակտիվ փուլում է, կատարվում են առաջնահերթ վարութային ապացուցողական գործողություններ»,- ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Կա՞ն, արդյոք, մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցողներ․ փաստաբանի խոսքով՝ դեռևս տեղեկություններ չունեն։ Կհարցաքննվեն նաև …