Փաշինյանը «մուրճը գցեց ոտքին». ճաղերի հետևում Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը չհայտնվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
Բոլորը

2021 թվականին մուրճի ցուցադրումներով ելույթներից ոգևորված և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ վստահության քվե տված Հայաստանի հպարտ քաղաքացին, գուցե, չպատկերացներ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը և այլ ենթադրյալ կոռուպցիոներներ Փաշինյանի օրոք պատիժ չեն կրի։

Շուրջ երկու տարվա քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 9-ին մեղավոր ճանաչեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին ու ոստիկանության նախկին երկու աշխատակիցների։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ազդեցիկ պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը հոդվածներից մեկով մեղավոր ճանաչվեց, բայց համաներման ենթարկվեց, իսկ մյուս հոդվածով մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել էր։

Գեթ մեկ օր ճաղերի հետևում չհայտնված Գասպարյանին, սակայն, այս կարգավիճակը չի բավարարում։ Նա հայտարարում է պայքարելու և արդարացվելու մասին։

2011 թվականից մինչև 2018-ի իշխանափոխությունը Հայաստանի ոստիկանությունը ղեկավարած Գասպարյանը, հիշեցնենք, մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վստահված գույքը հափշտակելու հոդվածներով։ Մասնավորապես, Ռազմական ոստիկանության վարչության պետի, հետո էլ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում զինծառայողներին որպես թիկնապահ կցել է Սերժ Սարգսյանի եղբայրներին՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյաններին, նրանց պետբյուջեից աշխատավարձ վճարել։ Ըստ Դատախազության՝ Սարգսյանի եղբայրների թիկնապահների պարտականությունները կատարած ծառայողները պետությունից 54 մլն դրամ աշխատավարձ են ստացել, որից շուրջ 22 մլն դրամը՝ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում։

Ոստիկանությունը ղեկավարելու տարիներին համակարգի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով հատկացրել է դրա կարիքը չունեցող ծառայողներին, ինչպես նաև իր դստեր պրոդյուսերին․ գույքի արժեքը եղել է 10 մլն դրամ։

Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը, զոքանչը, դուստրն ու որդին անցնում են նաև ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քրգործով։ Գասպարյանն այն նախկին պաշտոնյաներից է, որի ընտանիքը Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատուն ունի։ Դատական նիստերից մեկի ժամանակ Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ խոստովանել էր, որ իր աշխատավարձով չէր կարող նման առանձնատուն ձեռք բերել, բայց նաև հայտարարել, թե հրաժարվում է այն պետությանը փոխանցել։

Դատարանի բակից դժգոհ է հեռանում, ըստ իրավապահների՝ Գասպարյանի հանցակից Լևոն Երանոսյանը։ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարին չի բավարարում այն, որ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և համաներմամբ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Երանոսյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը։

Երանոսյանը նախորդ ամիս էլ փաստացի պատժի չենթարկվեց 2018 թվականին խաղաղ ցուցարարների ուղղությամբ նռնակներ կիրառելու հրաման տալու համար։ Թեև դատարանը նրան մեղավոր ճանաչեց, բայց նա համաներմամբ կրկին ազատության մեջ մնաց։

Չնայած Փաշինյանի բարձրագոչ հայտարարություններին՝ նրա իշխանության վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին այդպես էլ ծանրակշիռ մեղադրանք չառաջադրվեց։ 10 տարի ՀՀ նախագահի, իսկ մինչ այդ՝ ուժային կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած Սարգսյանին հեղափոխությունից հետո, իրավապաշտպաների գնահատմամբ, զավեշտալի մեղադրանք առաջադրվեց՝ շուրջ 500 մլն դրամի յուրացում, սակայն անգամ այս մեղադրանքը հետևանքներ չունեցավ․ այս տարվա մայիսի 31-ին Սերժ Սարգսյանն արդարացվեց։

2023 թվականի դեկտեմբերի 26-ին էլ վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվեց իր նախագահության օրոք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Հանրային հնչեղություն ստացած այլ գործեր ևս, չի բացառվում, նույն ելքն ունենան, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառքի գործը, որի մասին մեծ աղմուկ հանած հոլովակ էր նկարահանել ԱԱԾ-ն։

Իսկ ահա Գագիկ Խաչատրյանի գործի քննությունը սկսվելու է զրոյից, քանի որ նրա գործով դատավորը, չորս տարի դատավարություն իրականացնելուց հետո, անցել է թոշակի։

Ինչո՞ւ են նախկին իշխանության ազդեցիկ ներկայացուցիչները «պլստում» արդարադատությունից։ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն այս դատական գործընթացները ծաղր է համարում հայ ժողովրդի և Սահմանադրության նկատմամբ։

Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը չի ընդունում մեղադրանքները, թե նախկին ենթադրյալ կոռուպցիոներները պատասխանատվության չեն ենթարկվում։

Գարեգին Միսկարյանը դատական գործերի նման ելքերում քաղաքական երանգ է տեսնում։

Իրավունքի դիկտատուրան, ըստ էության, ենթադրում էր՝ բոլոր մեղավորներն առանց բացառության պետք է պատասխանատվության ենթարկվեին։ Այժմ հարց է առաջանում՝ Փաշինյանը մուրճով փոխաբերական իմաստով հարվածե՞ց ենթադրյալ կոռուպցիոներների գլխին, թե՞ այն գցեց իր ոտքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան