Պապիկի համար բժիշկ փնտրող 11-ամյա Կառլենը վիրավորվել է ադրբեջանցու կրակոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

11-ամյա Կառլենը մայրիկի ու պապիկի հետ բնակվում էր Արցախի Աղաբեկալանջ գյուղում։ 2023թ-ի սեպտեմբերի 19-ին համագյուղացիների հետ իրենք էլ մեծ դժվարությամբ տեղափոխվում են Ստեփանակերտ, մի քանի օր մնում նախ օդանավակայանում, հետո Արմենիա հյուրանոցի շենքում։ Կատարվածից սթրեսի մեջ հայտնված 78-ամյա պապիկի՝ Կառլեն Աղաբեկյանի ինքնազգացողությունը վատանում է։ Բժշկական օգնության բացակայության պատժառով նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Մինչ այդ Կառլենը, տեսնելով, որ պապիկի վիճակը վատ է, որոշում է հեծանվով գնալ Կարմիր խաչի մեքենայի հետևից ու օգնություն կանչել։ Հասնելով «Տատիկ-պապիկի» արձանի մոտ՝ նկատում է ադրբեջանական համարներով մեքենաներ ու որոշում է հետ վերադառնալ, սակայն ադրբեջանցիները կրակում են նրա ոտքին ու վիրավորում։ Այդ վիճակում Կառլենը հասնում է մինչև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ նրան արդեն տեղի մարդիկ օգնություն են ցուցաբերում։ Կառլենի ոտքը վիրահատում ու փամփուշտը հեռացնում են արդեն Երևանում՝ 3 օր անց։

Հիմա Կառլենը մայրիկի հետ բնակվում է Արզնիում վարձակալած բնակարանում։ Շարունակում է ուսումը տեղի դպրոցում, նոր հեծանիվ է նվեր ստացել, իսկ մայրը՝ Իրինան, փորձում է աշխատանք գտնել՝ նվազագույն կարիքները հոգալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ալեքսանդր Մարտիրոսյան