Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին իրավական կարգավիճակ տրամադրելու օրենսդրական նախաձեռնությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննարկման ընթացքում նշեց, որ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը չի կարող դիտարկվել որպես սովորական դժբախտ պատահար, քանի որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, շրջափակման և մարտական գործողությունների պայմաններում։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվածներից շուրջ 70-ը եղել են ՆԳՆ նախկին աշխատակիցներ, ԱԱԾ ծառայողներ և Պաշտպանության բանակի զինծառայողներ։ Պայթյունի վայրը փաստացի հանդիսացել է Պաշտպանության բանակին պատկանող զորամասային տարածք։

Արեգա Հովսեփյանը հայտնեց նաև, որ ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկելու է Հայաստանի օրենսդրության մեջ ներդնել «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական զոհ» կարգավիճակը (միջազգային, մասնավորապես Իսրայելի նախադեպով)։

Այս կարգավիճակի տակ նախատեսվում է ընդգրկել․

-Բենզինի պահեստի պայթյունից զոհվածներին և անհետ կորածներին,
-Բռնագաղթի ճանապարհին զոհված քաղաքացիներին,
-Հակառակորդի կրակոցներից զոհված քաղաքացիական անձանց (օրինակ՝ սահմանամերձ դաշտերում աշխատող տրակտորիստներին)։

Զոհվածների հարազատները դժգոհություն հայտնեցին նաև Քննչական կոմիտեի քննության ընթացքից՝ նշելով, որ փորձագետները հնարավորություն չունեն այցելելու դեպքի վայր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան