11 Մարտ 2019 | 19:10
Հանրային բնապահպանական դատարանը Թեղուտի հանքավայրի հարցով վճիռ հրապարակեց. նաև դատախազություն են դիմելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը նիստ անցկացրեց՝ քննելով «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Հանրային դատավարության ընթացքում քննվեցին ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների՝ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների մասնակցությունն ու պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» ընկերությունների խմբի …