Քոչարյանի թիկնապահները զուգարանում ծեծում էին 2 տղամարդու. Պողոս Պողոսյանի սպանության ականատեսը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի շենքի առջև այսօր անցկացվող բողոքի ակցիային մասնակցում է նաև 2001 թվականի սեպտեմբերին Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության ականատեսներից, օտարերկրացի Սթիվեն Նյուտոնը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանի վստահորդը պատմեց, որ այդ օրը երեկոյան մի խումբ ընկերների հետ ճաշում էր «Առագաստ»-ում, երբ սրճարան եկան Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը:

«Բոլորը շատ երջանիկ էին, իհարկե, նրանց տեսնելու համար: Երկու անձ մոտեցան Քոչարյանին, երբ նա արդեն գնում էր, կարծես նրա գյուղից էին: Այդ ժամանակ նա գնում էր իր թիկնապահների հետ, և թիկնապահները հետո հետ եկան: Ես այդ ժամանակ գնալու էի երկրից, բայց ստիպված էի միջամտել, որովհետև կինս ասաց, որ նրանք սպանելու են այս մարդուն: Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին: Մյուս անձի մարմինը զուգարանից դուրս էր գտնվում, և ակնհայտ էր, որ լուրջ ծեծի է ենթարկվել, որովհետև գլուխն ուռել էր: Րոպեներ անց նա մահացավ»,- պատմեց իրադարձությունների ականատեսը:

Ըստ Սթիվեն Նյուտոնի՝ սրճարանի սրահ վերադառնալիս տեսել է արդարադատության նախարարին. «Ասացի՝ անմիջապես ձերբակալեք նրանց, բայց նա անջատեց հեռախոսը, դրեց գրպանն ու հեռացավ այդտեղից: Քանի որ մեկնելու էի, հայտարարություն գրեցի և ուղարկեցի դատարան: Բայց դատարանն այն չընդունեց, որովհետև անգլերեն էր գրված»:

Նա նշեց, որ այդ նամակի պատճենն անցյալ տարվա հոկտեմբերին ուղարկել է նաև Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխան չի ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում: