Ֆինանսների նախարարությունը դեմ է մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում եկամտահարկի վերադարձին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում վերադարձնել եկամտահարկը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց այսօր՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ Նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ըստ փոխնախարար Արման Պողոսյանի՝ եթե երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում էլ եկամտահարկը վերադարձվի, ապա դա կնվազեցնի առաջնային շուկայում բնակարանների վաճառքի թիվը։

«Եթե ստեղծվում է  բնակարան գնելու այլընտրանք, ապա կգտնվեն քաղաքացիներ, որոնք առաջնային շուկայից գնելու փոխարեն կգնեն երկրորդային շուկայից, և դրանով մենք ունենք ռիսկ․ մի կողմից կծանրաբեռնենք պետական բյուջեն, մյուս կողմից՝ կկորցնենք այն եկամուտները, որոնք ստանում ենք շինարարությունից»,- ասաց Պողոսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ մարզերում երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար Կառավարությունն առաջարկել է սուբսիդավորման ծրագրեր։

Նշենք, որ Կենտոնական բանկը ևս ԼՀԿ-ի ներկայացրած նախագծում ռիսկեր է տեսնում և դեմ է դրա ընդունմանը։

Հավելենք, որ ավելի ուշ ԱԺ տնտեսական հանձնաժողովը դեմ քվեարկեց օրենքի նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։