27 Մայիս 2020 | 11:16
Ինչի՞ եք ճպացնում, տիկին Սամսոնյան․ պատգամավորին դուր չեկավ դիմակ կրելու վերաբերյալ դիտողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց պատգամավորներին չհանել դիմակները: «Դիմակը զարդ չի, հարգելի տիկնայք պատգամավորներ, շարունակեք կրել այն»,- նշեց Միրզոյանը։ Այնուհետև դահլիճից ինչ-որ ձայներ լսվեցին, որին ի պատասխան Միրզոյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ եք ճպացնում, տիկին Սամսոնյան, դուր չի գալիս, դուրս եկեք»,- ասաց ԱԺ նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։