Փաշինյանի մասին սարսափելի բաներ են խոսում․ լյուստրացիա արվեր, էս վիճակը չէր լինի․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Սյունիքում ևս մեկ ռուսական ռազմաբազա տեղակայելու շուրջ հրատապ բանակցություններ սկսելու հարց է բարձրացնում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները եղել են Սյունիքում և համոզված են՝ Գորիսի, Մեղրիի և այլ բնակավայրերի բնակիչների անվտանգությանը նոր սպառնալիքներ են ստեղծվել։ Գաղափարն ինչպիսի՞ն է։

-Նախ՝ ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հայտարարությունում կա կետ՝ կոմունիկացիաների բացման հետ կապված, և այնտեղ գրված է, որ այդ կոմունիկացիաների անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն (ФСБ)՝ սահմանապահ զորքերը։ Ուրեմն՝ Հայաստանի հարավում Ռուսաստանի ուժային ներկայացվածությունն ավելի կավելանա։ Բայց ես այդ հարցին ուզում եմ նայենք այլ տեսանկյունից. մեր անվտանգությունը ո՞նց ենք ուզում ապահովել՝ մեր զորքն ու զինատեսակներն ավելացնելով, ՌԴ-ին էլ ավելի կանչելով, ասենք՝ հինգ հատ բազա դնելով։ Օրինակ՝ ուրիշ տարբերակ կա անվտանգության ապահովման, երբ դու համագործակցում ես քո հարևանների հետ, այս ձևի ծախսեր չես անում։ Այստեղ ճիշտ է սկսել քննարկումներ։ Լավ է, որ Էդմոն Մարուքյանն այդ հարցը բարձրացրեց, քանի որ իրոք պետք է մտածել հարավում քաղաքացիների անվտանգության ապահովման մասին, բայց սկսենք քննարկել՝ ո՞նց ենք մենք տեսնում մեր անվտանգությունը՝ միայն ռազմատեխնիկական ուժեղացմա՞ն միջոցով, բանակի ավելացման, ռուսներին բերելու, թե՞ այլ մեխանիզմներ կան։ Այդ քննարկումները պետք է սկսվեն։

Ի՞նչ ցույց տվեց այս պատերազմը․ դժբախտաբար, մենք դեռ չենք սկսել վերլուծություն անել՝ ի՞նչ ցույց տվեց պատերազմն անվտանգային տեսանկյունից։ Ռուսաստանի հետ դու կարող ես տասը հատ պայմանագիր կնքել՝ ռազմատեխնիկական, ռազմավարական, լինել իր դաշնակիցը, բայց Ռուսաստանը ոչ թե շարժվում է այս պայմանագրերի տառով և ոգով, այլ իր շահերով։ Հիմա կարող ենք դնել էլի մի քանի բազա, նորից ՌԴ-ն կշարժվի իր շահերով։ Ուրեմն այստեղ էլ ՌԴ-ի հետ ճշտենք մեր հարաբերությունները։

-Գանք ներքաղաքական հարցերին վարչապետի հրաժարականը պահանջող ԱԱԾ պահեստազորի սպաները կասկածում են, որ Հայաստանի և Արցախի դեմ դավադիր գործարք է եղել՝ դիտավորությամբ պարտության տեսքով։ Բանակի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները ևս անհապաղ հրաժարական են պահանջում։ Սրանք իրական, լուրջ մտահոգություննե՞ր են, թե՞ քաղաքական աստառ կա։

-Ես դժվարանում եմ պատասխանել։ Բացատրեմ, թե ինչու։ Դուք նկատե՞լ եք, որ լիքը մարդիկ ամբիոններից, նաև հրապարակում, փողոցներում ելույթներ են ունենում, համոզվա՞ծ եք, որ բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, համոզվա՞ծ եք, որ բոլորն անկեղծ սիրում են հայրենիքը։ Դուք համոզվա՞ծ եք․․․ ա՛յ, դրա համար էլ անում են՝ լյուստրացիա։ Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը չարեց լյուստրացիա։ Ի՞նչ է լյուստրացիան․ ո՛չ թե, որ մարդկանց հետապնդում ես, զտում ես անում, այլ ստուգում ես, և եթե տեսնում ես՝ այս պաշտոնյան հակված է կոռուպցիայի, զգուշացնում ես, որ ինքը չի կարող պառլամենտի, Կառավարության անդամ լինել։ Ո՞նց արեցին Բալթյան երկրներում, Չեխիայում։ Այդ երկրներն ավելի անկախ են, ավելի դինամիկ են զարգանում։

Մի համեմատություն անեմ, որը փայլուն ցուցադրում է օրինակը։ Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից ամենաուժեղ զարգացողն Էստոնիան է։ Ինչո՞ւ։ Պարզվեց, որ բոլոր երեք երկրներում արել են լյուստրացիա, բայց ամենախիստը Էստոնիայում է եղել։ Մաքրեցին սիստեմը 1990-ական թվականների ԿԳԲ-ի գործակալներից, նախկին կոմունիստական վերնախավից։ Այդ մարդիկ այնտեղ ապրում են, բիզնեսով են զբաղվում, ամեն ինչով կարող են զբաղվել, բայց իրավունք չունեն պառլամենտի կամ Կառավարության անդամ դառնալ, բարձր պաշտոններ զբաղեցնել։ Վե՛րջ։ Եվ սկսեց զարգանալ։ Քանի որ նախկինից եկած երևույթները մենք այսօր էլ ունենք․․․ շատերը չգիտեն, բայց մեր բանակն ունի նույն սովետական բանակի կառուցվածքը, բայց Սովետական միությունը հզոր և հարուստ երկիր էր, կարող էր պահել։ Դուք նկատե՞լ եք, հիմա մարդիկ, հատկապես՝ տարիքով, սարսափելի բաներ են խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, դատապարտում են։ Ես հարց եմ տալիս՝ ո՞ւր էիք դուք։ Եթե լյուստրացիա անցկացնեինք, էս վիճակը չէր լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան