ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Մեծ ցինիզմ եմ տեսնում այն բանում, որ Փաշինյանն այսօր խոսում է ապագայից․ Ժիրայր Դադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Այսպիսի խայտառակ ձախողումից և ժողովրդի բարոյալքումից հետո Փաշինյանը դեռ մտածում է կառավարե՞լ։ Մարդը երկուսուկես տարի շարունակ կործանեց երկիրը։ Մեծ ցինիզմ եմ տեսնում այն բանում, որ Փաշինյանն այսօր խոսում է ապագայից»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Նա համոզված է, որ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տա․ «Մենք գիտենք Փաշինյանի բանաձևը, որն ավելի վաղ է տվել՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ»։ Ես հասկացա, որ այս մարդը կմնա, ինչ էլ որ անի, ինչ էլ որ լինի։ Փաշինյանը պատրաստ է Հայաստանը կործանել, բայց մնալ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ինքն իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, Դադասյանը նկատում է․ «Պատասխանատուն չի կարող մեղք չունենալ։ Ինքն է այս երկրի ղեկավարը, անվտանգության երաշխավորը, բա ո՞վ է մեղավոր։ Դա մանիպուլյատիվ արտահայտություն է, որը ենթադրում է, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել, և ինքը ստիպված է պատասխան տալ։ Եթե նման բան էլ եղած լինի, կրկին մեղավորն ինքն է, որ տեղյակ չի եղել և երկուսուկես տարի նման քայլեր է արել»։

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», մեր զրուցակիցը տեսակետ է հայտնում, որ այն չի պայմանավորվում միայն քաղաքական այն գործիչներով, որոնք նախաձեռնել են շարժումը։

«Որ պիտի հայրենիքը փրկվի, երկու կարծիք լինել չի կարող։ Ունենք այն, ինչ ունենք։ Ես քաղաքական դաշտը երկու մասի չեմ բաժանում, ես տասնյակ ուժեր եմ տեսնում։ Բոլորին անվանել «նախկին» և «թալանչի», ասել, որ իրենք վատն են, իսկ Փաշինյանի կողմնակիցները՝ լավը, ճիշտ չեմ համարում։ Տեսանք՝ այդ լավը մեզ ուր բերեց, ինչ հանգրվանի հասցրեց»,- նշում է Դադասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան