19 Դեկտեմբեր 2019 | 11:39
Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերը հատ-հատ պետք է քննել և բոլոր մետաստազներով բացահայտել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին։ Նա նկատեց, որ երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց։ «Ճիշտն ասած՝ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով նամակները, ահազանգերը, Կառավարությունում խորհրդակցություն անցկացրեցինք և տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ կլինեն բացահայտումներ։ Փաստը մնում է փաստ, որ ունենք ձերբակալված անձինք»,- …