Վերջին պահին, գուցե, մի բան պատահի․ Հարութ Սասունյանը՝ Բայդենի ուղերձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ

– Մինչ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշել էիք, որ Ձեր քվեն տալու եք Ջո Բայդենին՝ շեշտելով, որ այնքան լավատես չեք, որ հավատաք տված խոստումներին։ Ամիսներ անց, հետևելով Բայդենի  վարած քաղաքականությանը, Ձեր լավատեսությունն ավելացե՞լ է։

-Տակավին ես մնում եմ լավատես, բայց չեմ կարող վստահ լինել, թե Բայդենն ինչ է անելու։ Թեև միջազգային մամուլն ասում է, որ իրենք իմացել են, որ Բայդենը «ցեղասպանություն» բառն օգտագործելու է, բայց քանի որ մենք անցյալում հաճախ ենք հուսախաբվել, չեմ ուզում մեկ անգամ ևս հուսախաբ լինել։ Դրա համար փորձում եմ լինել զգույշ, և մեկ օր սպասենք, տեսնենք՝ ասելու՞ է, թե՞ ոչ։

– Մամուլը նախկինում երբեք այդքան վստահ ու ակտիվ չի գրել այդ մասին, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Միջազգային թերթերը, որ այդ մասին գրում են, օդից չէ, որ գրում են։ Աղբյուրներ ունեն Սպիտակ տանը կամ Պետքարտուղարությունում և իրենց աղբյուրներից են լսում այդ խոսքերը, բայց միշտ էլ ավելացնում են, որ 100 տոկոս վստահ չեն։ Բայդենը պիտի ասի, բայց վերջին պահին, գուցե, մի բան պատահի։

–Ինչն է փոխվել, որ այս տարի ավելի հավանական է դարձել ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը։

-Փոխվել է այն տեսակետից, որ թուրքական կառավարությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ է, վերջին շրջանում սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, հրթիռներ է գնել, և ամերիկյան կառավարությունը խիստ դժգոհություն է հայտնել՝ կոչ անելով ազատվել այդ հրթիռներից։ Նաև ընդհանրություններ կան Սիրիայի վերաբերյալ։  Նախագահ Թրամփը սիրահարվել էր Էրդողանին և շաբաթը 3 անգամ զանգում, խոսում էին։ Հենց զանգում էր՝ Թրամփն «ալո» էր ասում՝ առանց խորհրդակցելու։ Իսկ Բայդենը նոյեմբերի 3-ի ընտրությունից հետո զանգել է զանազան նախագահների, բայց չի զանգել Էրդողանին։ Էրդողանը ինքն է զանգել Բայդենին 5-6 ամիս առաջ, բայց Բայդենը երբեք չի պատասխանել Էրդողանի զանգերին։ Դա ևս զայրացնում է Էրդողանին, քանի որ նա ինքնահավան է և կարծում է, որ ամենակարևոր երկիրը Թուրքիան է և նեղացած է, որ Բայդենն իրեն անտեսում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան