Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի ցավը և մեր աջակցությունը հայտնում»,-ասել է նախարար Պետրիդեսը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալության է հայտնել նախարար Պետրիդեսին և պատվիրակության անդամներին հայ ժողովրդի համար այս կարևորագույն օրը Հայաստան այցելելու և մեր ժողովրդի կողքին գտնվելու համար. «Մեր ժողովրդի համար սա մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում: Մենք ոչ միայն պետք է աջակցենք միմյանց, այլև, անցյալի դասերը քաղած, խորացնենք մեր փոխգործակցությունը»:

Նախագահը ողջունելի է համարել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինել ամենօրյա ծանր աշխատանքի:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա հետևանքներին: Խոսելով մարդասիրական խնդիրների մասին՝ նա ընդգծել է, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: