Նիկոլ Փաշինյանը մնաց Սերժ Սարգսյանի «կոստյումով». հեղափոխության չկատարած խոստումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի ապրիլի 23, Երևանը ցնցության մեջ է, հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը: Քաղաքացիները նախագահի կարգավիճակով տասը, իսկ վարչապետի պաշտոնում վերջին անգամ ընդամենը վեց օր Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնում են կենացներով, գրկախառություններով, անգամ օրը ցերեկով հրավառություն անելով:

Երեք տարի առաջ իշխանության եկավ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցների հետ խոստացավ առանցքային փոփոխություններ բոլոր ոլորտներում: Հարյուր հազարավոր քաղաքացիներ հավատացին Նիկոլ Փաշինյանի խոստումներին և միացան 20 տարի Հայաստանում կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության, մարդու իրավունքերի ոտնահարման, հեռախոսային արդարադատության ու արատավոր այլ երևույթների համար բարենպաստ պայմաններ ստեղծած իշխանությունների մերժմանը:

Երեք տարի անց քննադատությունը իշխանությունից հեղափոխությամբ հեռացած Սերժ Սարգսյանի հանդեպ չի նվազել, մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունն առանցքային խոստում գրեթե կյանքի չի կոչել:

Առանձնացնենք «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» խոստացող Նիկոլ Փաշինյանի՝ առավել կարևոր խոստումները, որոնք հնչեցվել են հեղափոխական առաջնորդի ու վարչապետի կարգավիճակներում, և հասկանանք, թե դրանցից քանիսն են իրականություն դարձել:

Նիկոլ Փաշինյանը մշտապես քննադատել է 2015 թվականի փոփոխված Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանին փոխանցված լիազորությունները՝ այն անվանելով սուպերվարչապետություն: Հակակառավարական ցույցերի ամբողջ ընթացքում և մայիսին վարչապետի թեկնածուի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինքն իրեն հանձնառու է համարում իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Նա խոստանում է կրճատել վարչապետի լիազորությունները։

2018 թվականից առ այսօր վարչապետի որևէ լիազորություն չի կրճատվել: 2019 թվականի հունվարի վերջին արդեն Փաշինյանը խոսում էր սուպերվարչապետության անհրաժեշտության մասին՝ հավաստիացնելով՝ երկրում անիշխանություն կստեղծվի:

Վարչապետական լիազորությունների նվազմանն ուղղված, թերևս, միակ կարևոր նախաձեռնությունը Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից հանելու և նախարարություն դարձնելու նախագիծն է, որն Արդարադատության նախարարության կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ։

Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին օրերին արդեն հայտարարում էր, որ Հայաստանում կա զրո կոռուպցիա, ապա հավաստիացնում, որ կոռումպացված նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների թալանը կոպեկ առ կոպեկ հետ է բերվելու:

Մինչ օրս, սակայն, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների թալանածը հետ բերելու կոնկրետ դեպքեր չկան։ Բացառությամբ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից Արցախի բանակին 20 մլն դոլարի փոխանցումն ու Հայաստանի Մաքսային ծառայության  նախկի պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը պետությանը։ Սակայն, ընդգծենք, որ երկու դեպքում էլ նվիրատվությունները եղել են ինքնակամ։

Իսկ, Փաշինյանի ձևակերպմամբ, «թալանչիները» ոչ միայն թալանը հետ չեն վերադարձրել, այլև նրանցից շատերն ազատորեն լքել են երկիրը: Հեղափոխությունից հետո, վերջին տվյալներով, որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է շուրջ 2 միլիարդ դրամ, ինչը, անշուշտ, համադրելի չէ տրված խոստումներին։ Առայժմ պետականացված չէ այդքան քննարկված և Մոնումենտում գտնվող գերշքեղ առանձնատներից որևէ մեկը, որոնք Նիկոլ Փաշինյանն անվանել էր «կոռուպցիայի թանգարան՝ բաց երկնքի տակ»:

Վարչապետության հարյուր օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։

Հեղափոխության երրորդ տարում այս ուղղությամբ ևս խոստացված քայլերը չարվեցին։ Այդքան աղմուկ հանած վեթինգը, որի մասին հայտարարությունը նախորդեց դատարանները շրջափակելու՝ վարչապետի հրահանգին, այդպես էլ իրականություն չդարձավ և մեկուկես տարի անց վերածվեց ընդամենը դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտի:

Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումները կարելի է անվերջ թվարկել. ՀՀԿ-ի գործունեության կասեցումից մինչև անգամ Բաղրամյան 26 Սերժ Սարգսյանին ճամպրուկներով փողեր տանելու բացահայտում, ԱԱԾ-ի՝ Ազգային ժողովին հաշվետու դարձնելուց մինչև արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի գործունեության դադարեցում և այլն, որոնք այդպես էլ անկատար մնացին:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ընդգծում է՝ Փաշինյանի թիմը, արմատական խնդիրները լուծելու համակարգային ուղիներ փնտրելու փոխարեն, իր անգործությունն ու ծուլությունը բարդել է նախկին իշխանության ներկայացուցիչների վրա: Այնուհանդերձ, իրավապաշտպանն առանձնացնում է որոշակի բարեփոխումներ, որոնք իրականացվել են Փաշինյանի իշխանության ընթացքում:

Թե հեղափոխական իշխանությունն ինչ է արել այս երեք տարիների ընթացքում ԱԺ-ում՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առանձնացնում է ժողովրդավարությունը:

Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում, որպես խոստումների չիրականացման պատճառ, նշում են, թե արդյունքներ ունենալու համար քիչ ժամանակ են ունեցել․ 2018-ին լիարժեք իշխանություն են ունեցել դեկտեմբերի ընտրություններից հետո, իսկ 2020-ին քովիդի համաճարակ էր, որին հաջորդեց պատերազմը: Պնդում են՝ միայն 2019 թվականը բավարար չէր բոլոր խոստումներն իրականացնելու համար:

Արդյո՞ք այդ պատճառաբանությունն ընդունելի կլինի երեք տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու հեղափոխության հաղթանակը տոնող, իսկ այսօր արդեն հիասթափված քաղաքացիների համար՝ պարզ կդառնա արտահերթ ընտրութունների արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան