Միասին ասելու ենք՝ «այլևս երբեք» և բարձրաձայնելու ենք ճշմարտությունը․ Բելգիայի Սենատի նախագահի ուղերձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դ՛ Օսը ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել։

«Ժամանակակից աշխարհում, երբ սահմանների, կրոնական հավատալիքների, քաղաքական գաղափարների շուրջ լարվածությունն ու վեճերը բարձրակետում են, ավելի քան կարևոր է հետ նայել և հիշել, թե նման լարվածության հետևանքներն ինչպիսին կարող են լինել։ Հատկապես նման ժամանակներում, երբ աշխարհը թվում է բաժանված և մտահոգ, մեր պարտականությունն է վերադառնալ անցյալ։ Միանալով ինչպես Բելգիայի 30 հազարանոց հայկական համայնքին, այնպես էլ Հայաստանում ու ողջ աշխարհում բնակվող հայերին, իմ վշտակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ավելի քան հարյուր տարի առաջ կորցրել են իրենց կյանքը։ Մենք միասին ենք՝ ասելու «այլևս երբեք», բարձրաձայնելու ճշմարտությունն ու մեր ձայնը լսելի դարձնելու, գտնելու արդարություն՝ հանուն նրանց, ովքեր կային ու հանուն նրանց, ովքեր դեռ կլինեն։ Պետք է շարունակել բարձրացնել իրազեկվածությունը Ցեղասպանության հարցում: Հպարտ եմ լինելու այն Սենատի նախագահը, որն առաջիններից էր, որ ճանաչեց ու դատապարտեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ես շարունակելու եմ պաշտպանել և աջակցել ձեզ ու ձեր պայքարը՝ հանուն ճանաչման՝ ինչպես այստեղ, այնպես էլ միջազգայնորեն։ Այսօր ոգեկոչում ենք նրանց հիշատակը, ում կորցրել ենք: Վաղը հարգում ենք նրանց՝ աշխատելով պաշտպանել ապագան անցյալից»,- ասել է Սթեֆանի Դ՛Օսը։

Մանրամասները՝ տեսանյութում։