30 Հունվար 2020 | 14:44
Լարսում դեմք կունենանք, ում հետ կառնչվենք, խնդիրներն օպերատիվ կլուծվեն. Արամ Թանանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանն այսօր նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ։ Որոշումը հաստատվեց կառավարության նիստում։ Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Թանանյանը խոսեց Լարսի անցակետում առկա խնդիրների մասին։ «Լարսում դեմք կունենանք, ում հետ կարելի կլինի առնչվել, խնդիրներն արագ, օպերատիվ կերպով կլուծվեն»,- ասաց պաշտոնյան։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան