Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանում ունի դաշնակիցներ: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով՝ այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որն արվում է, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա:

«Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև համացանցում շրջանառվող փաստաթղթից՝ նշելով, որ այդ թղթի բովանդակության 90 տոկոսը ծածկված է՝ սևով ջնջված է. «Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից որ կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, և այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: