Սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան էլ պետք է ՀՀ-ին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր: Մեր ուշադրությունը պետք  է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը, մասնավորապես Սյունիքի մարզում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եվ եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո կարող էր մեզ շատ մեծ պրոբլեմների առաջ կանգնեցնել: Այնպես որ, մեր մոտեցումը՝ հարցը մեր անվտանգային միջազգային մեխանիզներով լուծելու, համարում եմ ճիշտ, այս պահի դրությամբ այն, համենայն դեպս, արդարացնում է իրեն, բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց,որ չի բացառում նաև, որ ադրբեջանական նման գործողությունների նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, և գուցե նաև Հայաստանում գործող «պրոպագանդիստական գործակալական ցանցին» քաղաքական աջակցություն ցուցաբերելը:

«Բայց կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին: Որովհետև պահը չափազանց պատասխանատու է, և մենք հստակ արձանագրել ենք ու շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

«Հիմա շատ է խոսվում դեմարկացիայի, դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին,- նշեց Փաշինյանը:- Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք  է ՀՀ-ին: Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք են: Բայց պետք է հասկանալ, որ այն պարզ գործընթաց չէ: Մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը»:

Մանրամասները՝ տեսանյութում: