Արդյո՞ք Հայաստանի սահմանների հարցը կհասնի ՄԱԿ-ի ԱԽ. ընթացակարգից մինչև սանկցիաներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Ադրբեջանցիների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հայտնի դառնալուց  1 օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատգար  Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեց Ֆրանսիայի դիրքորոշումն առ այն, որ  ծագած խնդիրը լուծվի  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով․

Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահականը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր․

«Հանրապետության նախագահը հիշեցրել է կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Ինչ է նշանակում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Նախ կարճ անվտանգության խորհրդի մասին։ Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

Ստեղծված իրավիճակում, երբ 7 օր է ադրբեջանցիները չեն հեռանում Հայաստանի տարածքից և բանակցությունները անարդյունք են, արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է կամ արդեն դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այս հարցադրմամբ դիմել ենք ԱԳՆ, դեռ չեն արձագանքել, նշել են՝ Դուշանբեից, որտեղ այսօր տեղի էր ունենում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, Հայաստան վերադառնալուն պես կանդրառնան։Հայաստան վերադառնալուն պես կանդրառնան։

Տարոն Սիմոնյանը նշում է՝ և արցախյան պատերազմի ժամանակ, և հիմա, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չդիմելու պատճառները իր համար՝ որպես միջազգայնագետի, անհասկանալի են․

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օգնությունը ցանկալի է, բայց այնքան էլ հավանական չէ։

Ի դեպ Տարոն Սիմոնյանը մանրամասնում է՝ ոչ միայն խաղաղապահ, այլև խաղարարար ուժերի  տեսքով  կարող է լինել անվտանգության խորհրդի կողմից տրվող օգնությունը։ Լծակներն, ըստ փորձագետի,  շատ են, գործիքակազմը՝ բազմազան։

Ի դեպ, հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախի 2-րդ  պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին,արտակարգ և դռնփակ նիստում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղին:

Քննարկումը նախաձեռնել էր Էստոնիան, որն այսօր ոչ մշտական անդամ-պետություններից է:

ՄԱԿ-ի ԱԽ-ը չընդունեց փաստաթուղթը, մշտական անդամ երկրներից մեկը վետո էր դրել։ Թե որ մեկը՝ հայտնի չէ։

Մինչ այդ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղին անդրադարձել է 27 տարի առաջ՝ 1993-ի նոյեմբերին՝ ընդունելով ղարաբաղյան հակամարտության մասին իր վերջին՝ չորրորդ բանաձևը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս էին եկել Արաքսի ափ: Դա չորս բանաձևերից միակն էր, որում խոսվում էր ղարաբաղյան հակամարտությանը Հայաստանի զինված ուժերի ներգրավվածության մասին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն, նաև Բաքվի դիվանագիտական ջանքերի արդյունքում, ղարաբաղյան հակամարտությանը առաջին անդրադարձը կատարել և բանաձև է ընդունել 1993-ի ապրիլին, երբ հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ: Բոլոր չորս բանաձևերը՝ 822, 853, 874 և 884, ընդունվել են ռազմական գործողությունների ամենաակտիվ փուլում՝ 1993-ի ապրիլից նոյեմբեր:

Վեցամսյա այս ժամանակահատվածում Արցախի տարածքը ավելի քան կրկնապատկվեց: Ուշագրավ է, որ 1992-ի մայիսին, երբ Հայաստանն ու Արցախը ունեցան ցամաքային կապ Լաչինի մարդասիրական միջանցքով, ՄԱԿ-ի ԱԽ-ն չընդունեց բանաձև: Ենթադրաբար, միջազգային հանրության համար հասկանալի էր հակամարտության տրամաբանությունը, անվտանգության հարցը և մարդասիրական միջոցառումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է, եթե չկա ցամաքային կապ նրա միակ երաշխավորի՝ Հայաստանի հետ:

1993-ի նոյեմբերից հետո էլ հայկական ուժերը ընդլայնեցին անվտանգության գոտին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս բանաձև չընդունեց: Եվ թեպետ ՄԱԿ- Անվտանգության խորհրդի բանաձևերը ուղղված էին կրակի դադարեցմանը, հաջորդ տարիներին Ադրբեջանը այդ բանաձևերը շահարկում էր տարբեր նպատակներով։

Արդյոք Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները կզսպվեն Հայաստանի Զու, Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ համատեղ  գործողությունների արդյունքում, թե, ի վ երջո հարցը կհասնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ առայժմ դժվար է կանխատեսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան