08 Դեկտեմբեր 2025 | 10:40
Որքան կտևի Կասկադ համալիրի վերակառուցումը. քաղաքապետարանի խորհրդականը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում մենք ունեցանք մի քայլ առաջընթաց, որը վկայում է շատ կարևոր և գործնական փուլի մասին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ «Ներդրող գործընկերոջ հետ ստորագրեցինք Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ» մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագիրը, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները, …