Թուրքը իմ տան շեմին էր Հադրութից դուրս գալիս, բայց չի սպանել ինձ. ես մեղք ունե՞մ. Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Նրանց էին միացել նաև արցախցիները։

Ակցիա իրականացնողները պահանջում էին ազատ արձակել կալանավորված Արթուր Օսիպյանին՝ նրան համարելով քաղբանտարկյալ։

Ակցիայի մասնակիցներից «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ նա Օսիպյանի վարքագծում չի տեսնում այն հանցակազմերը, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել՝ բռնության հրապարակային կոչ, խուլիգանություն և քարոզչության խոչընդոտում։

«Մենք չենք կարող հանգիստ նստել՝ իմանալով, որ մեր գործընկերը հիմա այդ վիճակում է, ու Աստված չանի իր հետ կարող է ինչ-որ մի բան պատահել։ Այ ես գիտեմ Արթուրին, ինքը կասի՝ «եթե այնքան տղաներ զոհվել են, ես էլ կզոհվեմ ու չեմ նայի այդ ամեն ինչին»։ Բայց ինչի՞ համար, ինչի՞ համար։ Միայն դրա համար, որ այդ մարդը հարցե՞ր է տվել։ Հիմա մենք էլ ենք այդ հարցերը տալիս»,- ասաց Քարամյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «ինչու չեք զոհվել», արտահայտությանը, Քարամյանը պատմեց, որ Հադրութից դուրս է եկել այն պահին, երբ ադրբեջանցիներն արդեն իրենց տան շեմին էին։

«Հադրութից դուրս գալիս թուրքն արդեն մեր տան շեմին նստած էր, բայց ինձ չի սպանել։ Հիմա ես մեղք ունե՞մ, որ ես չեմ սպանվել։ Ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ չես զոհվել։ Ի՞նչ է ընդհանրապես դա… Դա ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է։ Իր որդուն փրկելու համար մի ամբողջ վաշտ քիչ էր մնում զոհաբերեր իրեն։ Հիմա ասենք ինչի՞ է տենց եղել։ Բա պատերազմ է, ում բախտը ոնց բերել է, տենց էլ եղել է։ Ո՞նց կարելի է մարդուն նման բան ասել»,- ընդգծեց արցախցի Քարամյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ապա իրավիճակը սրվել էր, ու Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։

Ժամեր անց Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական հետապնդում հարուցելուց և կալանավորելուց հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Արթուր Օսիպյանը հացադուլի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան