13 Ապրիլ 2023 | 11:20
Ժամանակին մեր դիմաց հայկական «նոթբուքեր» էին դրված, էդ ընկերությունը կա՞. Խաչատրյանը՝ փոխնախարարին
«Ժամանակին մեր սեղաններին դրված էին հայկական արտադրության նեթբուքեր, նկատի ունեմ մեկ-մեկուկես տարի առաջ։ Միջին որակի չինական նեթբուքերից ոչ վատ նեթբուքեր էին։ Հիմա այդ նեթբուքերն արտադրող ընկերությունը կա՞, թե չկա՞»,- Ազգային ժողովում դիմելով ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանին՝ այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Դրանց փոխարեն մեզ բաժանվեցին «Սամսունգ» պլանշետներ, որոնք մեր սեղաններին հիմա չկան։ …