Ընդդիմությունը պայքարի նոր փուլ կսկսի. Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

Ազգային կոմիտեն վերակազմակերպվում և ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում․ այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ընդդիմադիր նախաձեռնությունը։ Հինգ հոգուց բաղկացած կոմիտեն այսօր քննարկում է ունեցել, որին, ըստ հաղորդագրության, մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Կոմիտեի ներսում քննարկում են կա՛մ ձևափոխել կոմիտեն, կա՛մ լուծարել և ստեղծել նորը՝ ներգրավելով նոր ուժերի։

Ազգային կոմիտեից մեզ փոխանցեցին, որ բոլոր 5 անդամները ներկա են եղել քննարկմանը։ Իշխան Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ մյուս անդամները հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

Ազգային կոմիտեն ձևավորվել էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին։ Ընդդիմությունը հայտարարում էր՝ մշակելու են գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի կառավարության հեռացումը։ Իրականացնելով բողոքի տարբեր գործողություններ՝ փողոց փակելուց մինչև հանրահավաքներ, այդպես էլ չհայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուի մասին, միևնույն ժամանան, Վազգեն Մանուկյանը բացառել էր նախկին նախագահների թեկնածությունը։ Մանուկյանը, որը 2020-ին նախաձեռնված և հաջողության չհասած ՀՓՇ վարչապետի թեկնածուն էր, բացառել էր նաև իր թեկնածությունը։

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով խնդիրներից՝ Վազգեն Մանուկյանն առաջնային խնդիրը համարել է արցախահայության վերադարձն Արցախ, որտեղ բնակչությունը պետք է գտնվի ՄԱԿ-ի մանդատով միջազգային ուժի պաշտպանության տակ, ինչպես նաև Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Մանուկյանը, սակայն, չի բացահայտել, թե ինչպես են հասնելու այդ ամենին։

Ազգային կոմիտեն հայտարարում է՝ երկրորդ խնդիրը համահայկական ճակատ ստեղծելն է, որտեղ կներգրավվի ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև սփյուռքը, ազգային կառույցները։ Երրորդ խնդիր է սահմանվում Հայաստանում և սփյուռքում ազգային ուդ ռազմահայրենասիրական հոսանք ունենալը, չորրորդը՝ մարդկանց փողոց դուրս բերելն ու իշխանափոխություն կազմակերպելը։

Ինչպե՞ս են այս նպատակներն իրագործվելու՝ առայժմ պարզ չէ․ խոսվում է կոմիտեի ներսում գաղափարական տարաձայնությունների մասին։ Այդ խոսակցությունները տարածվեցին, երբ հետաձգվեց սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրահավաքը՝ հիմնավորմամբ, թե կոմիտեն լծվել է Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու գործին։

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ևս մեկ հանրահավաք, որի ընթացքում կոմիտեի կազմից ելույթներ ունեցան միայն Ավետիք Չալաբյանն ու Վազգեն Մանուկյանը։ Այդ օրը Մանուկյանը հայտարարեց՝ պիտի ավելացնել կոմիտեի անդամների թիվը և ստեղծել միասնություն։ Բայց դա կոմիտեի հրավիրած վերջին հանրավահաքն էր․ դրանից հետո բողոքի որևէ գործողություն չի իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան