Հայաստանը կարևորագույն գործընկեր է․ անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ-ի սահմանների անխախտելիությանը․ Եվրախորհրդարանի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Բարի առավոտ բոլորին։ Թույլ տվեք խոսքս սկսել՝ հայտնելով Եվրոպական խորհրդարանի անունից մեր ցավակցությունը Բրյուսելում երեկ տեղի ունեցած Շվեդիայի քաղաքացիների դեմ ահաբեկչական ակտից տուժած ընտանիքներին։ Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Զոհերին հարգանքի տուրք կմատուցենք նիստի ժամանակ։ Ծայրահեղականությունը և ահաբեկչությունը չեն կարող ներթափանցել մեր հասարակություններ, մենք իրավունք ունենք զգալ անվտանգ և ապրել անվտանգության մեջ։

Հարգելի վարչապետ Փաշինյան, մեծ պատիվ է ինձ համար Ձեզ ողջունել ժողովրդավարության տանը՝ Ստրասբուրգում: Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին և Դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Եվրոպական հարևանությունը, հիմա՝ ավելի քան երբևէ, անկայուն է և անապահով: Պատերազմ, հակամարտություն և անկայունություն՝ այդպիսին է մեզ շրջապատող իրականությունը հիմա: Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար՝ Եվրամիության արևելյան հարևանության շրջանակում: Եվ մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը: Նախորդ լիագումար նիստի ընթացքում, երկու շաբաթ առաջ, մենք բանաձև ընդունեցինք, որով դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակումը: Այժմ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա:

Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը: Հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է հասնել Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը՝ հիմքում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:

Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին այս իրավիճակը հաղթահարելու գործում: Ես և վարչապետը խոսել ենք այս մասին: Մեր աջակցությունն ենք առաջարկում Լեռնային Ղարաբաղից եկող փախստականների հոսքի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում, անդամ պետություններից շատերը նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սնունդ և դեղորայք են տրամադրում Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:

Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիրը՝ մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու բանակցություններին: Մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու երկխոսությանը բոլոր կողմերի միջև Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, Եվրամիության հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի հանուն տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Հարգելի վարչապետ, հարգելի Նիկոլ, ևս մի քանի խոսք. 2018 թվականի մայիսից առաջնորդել եք Ձեր երկիրը, և ես բարձր եմ գնահատում ժողովրդավարամետ ուղիով ընթանալը Ձեր կողմից: Աջակցում եմ Ձեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, մեր երկկողմ հարաբերությունների սերտացմանը և ավելի սերտ համագործակցությանը Եվրոպական միության հետ: Այս պալատը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդին այս ծանր ժամանակներում: