«Ինչպես դժոխքում». մեզի և կեղտի մեջ ապրող տղամարդը պնդում է` տուն-ինտերնատում չեն լողացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հետ զրույցում Նորքի տուն-ինտերնատի բնակիչ հենաշարժողական և տեսողական խնդիրներ ունեցող 66-ամյա տղամարդը պատմում է՝ իրեն տուն-ինտերնատում ամիսներով չեն լողացնում, չեն փոխում հագուստը, չեն ապահովում մաքրությունը։

Factor TV-ին այս խնդրի մասին ահազանգել էր քաղաքացիներից մեկը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով ստիպված էինք Նորքի տուն-ինտերնատ մտնել՝ ներկայանալով որպես շահառուներից մեկի ազգական։ Հասնելով տուն-ինտերնատի անկողնային շահառուների համար նախատեսված հարկ, որտեղ, ըստ ահազանգի, պահվում են անուշադրության մատնված տարեցները, արձանագրեցինք, որ գարշահոտություն է տարածված։ Այս հարկաբաժնում բնակվող Աշոտ Մատինյանը բառի բուն իմաստով կեղտի մեջ կորած էր՝ կոշիկից մինչև օձիք։

Նորքի տուն-ինտերնատում և՛ տնօրենը, և՛ մյուս աշխատակիցները Factor TV-ի հետ զրույցում պնդեցին, թե Աշոտ Մատինյանը թույլ չի տալիս իրեն խնամել, սակայն հրաժարվեցին հարցազրույցից՝ նշելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից թույլտվություն չունեն։ Գերատեսչության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ստեղծված իրավիճակը հետևյալ կերպ պարզաբանեց։

Փոքրիկ սենյակում չկա մի իր, որը գույնը փոխած չլինի աղտոտվածության հետևանքով։ Եվ եթե Աշոտ Մատինյանը թույլ չի տալիս իրեն լողացնել կամ փոխել հագուստը, ապա անբացատրելի է մնում անկողնու անմխիթար վիճակը։

Աշոտ Մատինյանի կողքին նույն խնդիրներով՝ առանց շարժվելու հնարավորության ապրում է Արմեն Բեգլարյանը։ Այս շահառուն ոչ միայն ստիպված է ապրել առանց լոգանքի, այլև բնական կարիքները հոգում է անկողնում պառկած։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Factor TV-ին վստահեցրեց, որ այս իրավիճակների համար էլ լուծումներ ունեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Նորքի տուն-ինտերնատ, համենայն դեպս, հրապարակված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ նախարարն այս բաժանմունք ոտք չի դրել, այլ շրջել է համեմատաբար բարվոք վիճակում գտնվող բաժանմունքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան