Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

Լուրեր

28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
Բոլորը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է՝ ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը:

Նախարարը հիշեցրել է՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը. «Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նման 3 մարզադաշտերի (այդ թվում` 1-ը ազգային) հիմնելու պահանջը ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ։

Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման վերաբերյալ, որը ևս կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի չափանիշներին: Այս մասով առկա է նաև կնքված պայմանագիր միջազգային կազմակերպության հետ, որն ունի համապատասխան փորձառություն ոչ միայն նախագծելու, այլ ծրագրի իրականացման խորհրդատվություն կատարելու»:

Նախագծող է ընտրվել նման մարզադաշտերի նախագծման և կառուցման միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն: Նախարարի խոսքով՝ մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10000 տեղով մարզադաշտերից մեկը կհիմնվի Վանաձոր քաղաքում, իսկ մյուսի համար ընտրվել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Կառավարության աջակցությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ Վաղարշապատում նույնպես նման կարգի մարզադաշտ կկառուցվի:

Անդրադառնալով Իջևանի Գեղհովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ 20 սեփականատերերին պատկանող հողամասերի ձեռքբերման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Ըստ այդմ՝ սուբվենցիա կհատկացվի Իջևանի համայնքապետարանին՝ հետագա գործընթացների իրականացման նպատակով:

Կարևորելով ընդունված որոշումը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է համապատասխան բնակավայրերում ճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով, որ նոր կառուցվող մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և մարդկային հոսքերի ծավալը կմեծանա: