Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Լուրեր

28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են հայ-սաուդյան հարաբերությունների զարգացման, Հայաստանում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի այցը Հայաստան և կարևորել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխության արարողությունը մեր երկրում անցկացնելը։ «Սա մեզ համար շատ լավ ու հաճելի նորություն է։ Մենք գիտենք, որ այն շատ հեղինակավոր մրցանակ է, և այս երեկո ես նույնպես կմասնակցեմ այդ արարողությանը, ինչը մեծ պատիվ է ինձ համար։ Գիտեք, որ Հայաստանում ընթանում է COP17-ը։ Կենսաբազմազանության ու կայունության հարցերը դառնում են ավելի ու ավելի կարևոր մեզնից յուրաքանչյուրի համար։ Հուսով եմ, որ միջազգային համագործակցության շնորհիվ մենք ի վիճակի կլինենք ինչ-որ լուծում գտնել այս գլոբալ խնդրին։ Բարի գալուստ, կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին և Ձեր գնահատականը ներկայիս իրավիճակին»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Սա վերջին երկու տարվա ընթացքում իմ երկրորդ այցն է Հայաստան։ Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել։ Փորձում եմ այնպես անել, որ իմ կինն ու ընտանիքը նույնպես այցելեն Հայաստան, ոչ թե ուղղակի ծանոթանալու երկրին, հիանալի մշակույթին ու դարավոր պատմությանը, այլ նաև նախանշելու այն նախագծերը, որոնք կարող ենք համատեղ իրականացնել Հայաստանում։ Իհարկե, Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությունը Հայաստանում անցկացնելը մեզ համար շատ կարևոր է։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանը մի շարք փուլերով է անցել, և այսօր մենք հիացած ենք տեսնել, թե ուր է այն հասել։ Նաև COP17-ն այստեղ անցկացնելն է շատ կարևոր»։

Հաջորդիվ Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն անդրադարձել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակին և մրցանակաբաշխության նպատակներին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Սաուդյան Արաբիա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու կապերի ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևորությունը։