Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել

Լուրեր

28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կատարի միջնորդները կիրակի Իրանին են ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Ակնկալվում է, որ Իրանը մինչև շաբաթվա վերջ կպատասխանի նախագծում ներառված առաջարկներին, հայտնել է բանակցություններին ծանոթ պաշտոնյան, գրում է Reuters-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ նոր նախագիծը նախատեսում է 7-օրյա ժամանակացույց, որը հաշվի է առնում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի մտահոգությունները։ Այն սահմանում է վստահության ամրապնդման ամենօրյա քայլեր, որոնք պետք է ձեռնարկեն երկու կողմերը։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի իրականացման գործընթացը կարող է մեկնարկել հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ մի քանի երկրներ հանդես կգան որպես դրա երաշխավորներ։

Կատարը և Պակիստանը գլխավորում են միջնորդական ջանքերը՝ փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը դադարեցնելու նպատակով։ Հակամարտությունը խաթարել է համաշխարհային ծովային փոխադրումները և նավթի մատակարարումները, ինչպես նաև տարածվել Մերձավոր Արևելքի այլ հատվածներում։

Բանակցություններին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանում կիրակի կայացած հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը պայքարում է համընդհանուր ընտրություններում վերընտրվելու համար, կարող է այս շաբաթ վերսկսել հարձակումներն Իրանի դեմ։

Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանին։

Միաժամանակ, Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը մանրամասն ծրագրեր է մշակել Պարսից ծոցի ստորջրյա մալուխներին հարվածելու համար, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն հարձակումները։

Միջնորդական նախորդ ջանքերի շնորհիվ հունիսին հաջողվել էր կնքել ժամանակավոր խաղաղության համաձայնագիր, սակայն այն կարճ ժամանակ անց տապալվել էր։ Վերջին շաբաթներին Իրանի հետ դաշնակցող Եմենի հութիները բազմիցս հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ, որը հում նավթի աշխարհի խոշորագույն արտահանողն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի