Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
Բոլորը

Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին, արտաքին առևտրին և արձանագրված առևտրային դեֆիցիտին։

Կարապետյանն ընդգծեց, որ միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն ընդունելի են, սակայն Հայաստանում առկա են լուրջ տնտեսական մարտահրավերներ․ «Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․․․ Մեկ տարվա կտրվածքով մոտ 8%-ով արտահանումը Հայաստանից անկում է ապրել»։

Պատգամավորը հակադարձեց պաշտոնական այն պարզաբանմանը, թե արտահանման անկումը պայմանավորված է վերաարտահանման ծավալների նվազումով․ «Եթե վերաարտահանումը իջել է, ուրեմն ներմուծումն էլ պետք է իջներ: Իսկ ինչպիսի՞ն է ներմուծման պատկերը․ 9.5% աճ»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ներկայումս տնտեսական ակտիվությունն ապահովվում է վարկերի և արտերկրից ստացվող ֆինանսական տրանսֆերների հաշվին․ «Գների աճն էլ 4.5-5% է Հայաստանում՝ միջին բոլոր գների․․․ Ներմուծումը աճել է, արտահանումը իջել է․ էլ ի՞նչ տնտեսական ցուցանիշ կա, որը ցույց է տալիս, որ վիճակը վատ է: Ոչ մի արտադրություն, նոր բան չի ստեղծվում, ժողովո՛ւրդ»։

Ելույթի ավարտին նա ընդգծեց, որ երկրին անհրաժեշտ են տասնյակ ու հարյուրավոր նոր արտադրություններ, ինչպես նաև տնտեսական մոդելի արմատական փոփոխություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան