Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
Հայաստանի թիմի մեկ մեկալով կվերադառնա Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական (Մ-19) առաջնությունում:
Միակ մեդալը նվաճել է 70 կգ Արտյոմ Ստեփանյանը: Հայ բռնցքամարտիկը հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել ու ավարտել ելույթները: Կիսաեզրափակիչի ճանապարհին Ստեփանյանը հաղթել էր Լատվիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին։
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 9 բռնցքամարտիկով:

