ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT

Լուրեր

24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի  նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրապարակման համաձայն՝ Մոսկվան պնդում է, որ պատժամիջոցները հանվեն, որպեսզի հիմնադրամը կարողանա մասնակցել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներին ԱՄՆ։ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք ամերիկյան իշխանությունները հիմնադրամն անվանում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «սև դրամարկղը»։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացման հնարավորության դիտարկումը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, ցույց է տալիս, թե ինչպես է Կրեմլն օգտագործում Ուկրաինայի պատերազմի շուրջ դիվանագիտական ակտիվության վերջին ալիքը՝ առաջ մղելու իր օրակարգը, որը, ըստ երևույթին, քիչ կապ ունի խաղաղության ապահովման հետ»,- գրում է The New York Times-ը։

Լրատվամիջոցի աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն այժմ սովորական ընթացակարգերի շրջանակում քննարկում է սահմանափակումները վերացնելու դիմումը։ Դրա համար ռուսական հիմնադրամը պետք է ապացուցի, որ այլևս գոյություն չունեն այն հիմքերը, որոնցով նախկինում սահմանվել էին պատժամիջոցները։

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը ղեկավարում է Կիրիլ Դմիտրիևը՝ ռուս-ամերիկյան բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի հարցով։ Հենց նա է առաջ մղում Կրեմլի առաջարկները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համատեղ բիզնես նախագծերի վերաբերյալ, և բազմիցս հանդիպել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին՝ Ռուսաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հիմնադրամի նախագծերից էր COVID-19 համավարակի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

Բայդենի վարչակազմը հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից չորս օր անց։

«Թեև պաշտոնապես այն ինքնիշխան ներդրումային հիմնադրամ է, շատերն այն համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի սև դրամարկղը և ռուսական իշխանական համակարգին բնորոշ կլեպտոկրատիայի վառ օրինակներից մեկը»,- այն ժամանակ հայտարարել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների մասին, որոնց ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքն ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարելու վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն «անհապաղ ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերի ընթացքում, իսկ դրանից անմիջապես հետո՝ 1 միլիոն տոննա»։ Թրամփը նշել էր, որ հետագայում, կախված ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակից, Մոսկվան կարճ ժամկետում կապահովի ևս 3 միլիոն տոննա վառելիքի մատակարարում։

Թրամփի խոսքով՝ ռուսական էներգակիրների մատակարարումների և Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողության» շնորհիվ դիզելային վառելիքի գներն «ամերիկացիների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար կտրուկ և զգալիորեն կնվազեն»։

Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հանձնարարությամբ՝ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունն անմիջապես կտրամադրի ժամանակավոր ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա։ Նույն օրվա երեկոյան Պուտինը պաշտոնապես հաստատել էր Թրամփի հետ հեռախոսազրույցի և ռուսական նավթամթերքը համաշխարհային շուկա մատակարարելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի