ԱԱ-2026. Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում 0:1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին ու կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Հանդիպումից առաջ ՖԱՖ երկրպագուական շարժման երկրպագուները «Բարի գալուստ Հայաստան, այստեղ դուք կարող եք ապահով քնել» գրությամբ պաստառ էին կախել Արևելյան տրիբունայում՝ ի հիշատակ Բուդապեշտում կացնահարված Գուրգեն Մարգարյանի:

Ինչպես խոստացել էր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հավաքականի մեկնարկային կազմում շատ էին Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները, որոնք 6-ն էին:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներին հունգարացիներն անցկացրին 2 վտանգավոր գրոհ, որոնք գոլով ավարտել չհաջողվեց: Սկզբնամասում հյուրերն ավելի ակտիվ էին, վերահսկում էին խաղն ու գնդակը, իսկ Հայաստանի հավաքականին չէր հաջողվում գրոհներ կազմակերպել: Խաղակեսի միջնամասում խաղը հավասարվեց, բայց անցնում էր առանց գոլային պահերի:

Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասին առաջին անգամ սպառնաց 26-րդ րոպեին, բայց Էդգար Սևիկյանի հարվածը չստացվեց նպաստավոր դիրքից:

33-րդ րոպեին Հունգարիայի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը: Եզրային գրոհը գլխի հարվածով գոլով եզրափակեց հունգարական «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգան (տեսանյութ):

Խաղակեսի վերջնամասում հունգարացիները դարձյալ ավելի ակտիվ էին: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի պայմաններում:

Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը և ավելի շատ էր գրոհում: Գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Փոխարենը 62-րդ րոպեին դաշտի տերերը բաց թողեցին վտանգավոր հակագրոհ, և միայն հրաշքով գնդակը չհայտնվեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասում: Դատարկ դարպասի դիմաց էր հայտնվել անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային, որի հարվածից հետո «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը շեղեց գնդակի ուղղությունը։

65-րդ րոպեին Հայաստանի հավաքականը պատասխանեց Էդուարդ Սպերցյանի հեռահար հարվածով, որից հետո հունգարացիների դարպասապահը շեղեց գնդակի ուղղությունը:

Հայաստանի հավաքականը հաշիվը հավասարեցնելու ամենաիրական հնարավորությունն ունեցավ 80-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր հայտնվել Նաիր Թիկնիզյանը: Սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպանի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

Վերջնամասում դաշտի տերերի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Վերջին վայրկյաններին գոլ խփելու հիանալի պահ կորցրեց փոխարինման մտած Արայիկ Էլոյանը, որի վրիպումից հետո գլխավոր մրցավարն ազդարարեց խաղի ավարտը՝ 0:1:

Հունգարացիները Հայաստանի հավաքականին հաղթել էին նաև առաջին խաղում (2:0):

F խմբի մյուս խաղում՝ Երևանի ժամանակով 23:45-ից սկսած, Դուբլինում կմրցեն Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականները: Այս պահին ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 8, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական փուլը կավարտի նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում՝ մրցելով Պորտուգալիայի հավաքականի հետ։

ԱԱ-2026-ի ընտրական փուլ

F խումբ, 5-րդ տուր
Հայաստան – Հունգարիա՝ 0:1

Բարնաբաշ Վարգա, 33

Հայաստան. Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան (Կարեն Նալբանդյան, 76), Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Կարեն Մուրադյան (Նարեկ Աղասարյան, 90), Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան (Նարեկ Գրիգորյան, 70), Էդգար Սևիկյան (Արայիկ Էլոյան, 76), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Սերոբյան, 76)։

Դավիթ Եղիազարյան