Առաջին ձերբակալությունները «Սուրմալու»-ի դեպքից ավելի քան 10 օր անց. ովքե՞ր են մեղադրյալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար․ հարցի պատասխանն օդում կախված է արդեն ավելի քան 10 օր։ Միայն այսօր Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ։ Թե ովքեր են ձերբակալվածները, Դատախազությունն անուններ չէր հրապարակել։ Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ ձերբակալվածներն են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը, տարածքի վարձակալը և պահեստը շահագործող երկու անձինք։

Առևտրի կենտրոնի փոխտնօրենին և վարձակալին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, իսկ պահեստը շահագործող անձանց՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։ «Սուրմալու»-ի պայթյունի գործով հարցաքննվել է 90-ից ավելի քաղաքացի․ տնօրենն ու սեփականատերը, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարը դեռևս չեն հարցաքննվել։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով` այն, որ նրանք մինչև այժմ չեն հարցաքաննվել, խոսում է անպատժելիության ու հովանավորչության մասին, իսկ պետական ռեսուրսները պարզապես մսխվում են:

«Նախևառաջ, քաղաքապետը, ավագանին, համապատասխան նախարարությունները, տեսչական ֆունկցիա կատարող կազմակերպությունների ղեկավարները պետք է արդեն ազատազրկված լինեին, որպեսզի չկարողանային քողարկել իրենց անփութության կամ անտեղյակության, ոչ արհեստավարժության հետքերը»,- կարծում է Արշակյանը։

Հնարավո՞ր է, որ իրական մեղավորներն արդեն լքած լինեն ՀՀ տարածքը՝ հարց ուղղեցինք Ազատ Արշակյանին։ Նրա խոսքով՝ եթե անգամ այդպես է, ապա դժվար չէ նրանց գտնելը, այստեղ այլ հարց կա։

«Ինչ-որ մեկը հովանավորում, թաքցնում է լուրջ, իսկական պատասխանատուներին»,- ասում է նա։

«Սուրմալու»-ի դեպքը ցայտուն է դարձնում այն հանգամանքը, որ Երևան քաղաքը շատ վատ է կառավարվում՝ կարծում է Ազատ Արշակյանը։

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը երեկ միջնորդագրեր էր ուղարկել ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ, իսկ մինչ այդ առաջարկել էր «Սուրմալու»-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։ Դատախազությունը նաև սեղմ ժամկետում առաջարկում էր քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում ստուգումներ անցկացնելու հարցը, ինչպես նաև պարզել՝ արդյո՞ք երկրի տարածքի մյուս խոշոր առևտրի կետերը, որտեղ կան հրագործական արտադրատեսակներ, պահպանում են ԱԻ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջները։

Մինչև Դատախազության կողմից միջնորդագիր ներկայացնելը՝ տեսչական մարմինն արդեն իսկ սկսել էր ստուգումներ իրականացնել ոչ միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, այլև այլ շուկաներում, այդ թվում՝ «Փեթակ»-ում, որտեղ կրկնակի ստուգման անհրաժեշտություն կա, Factor TV-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

«Մալաթիայի «Ոսկու շուկան» է հիմա ստուգվում, Մալաթիայի տոնավաճառն ու մի քանի այլ կենտրոններ»,- ասաց խոսնակը։

Ուշագրավ է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021 թվականի մարտին հրդեհային անվտանգության նորմերի 16 խախտում էր հայտնաբերել ու վերացման ժամկետ տվել։ Ղեկավարությունը տուգանվել էր 50 հազար դրամով։ Խախտումներն արձանագրվել էին, բայց ոչինչ չէր արվել․ Տեսչական մարմինը դրանք արձանագրելուց 1,5 տարի անց էլ վերստուգումներ չի արել «Սուրմալու»-ում։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակն ավելի վաղ Factor TV-ին ասել էր, որ ստուգումներ նախատեսված էին 2022 թվականի 3-րդ եռամսյակում։ Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում պնդել էր, որ վերացրել են արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի խոսնակն ասում է՝ տնտեսվարողը կարգադրագրի կետերից միայն մեկն էր կատարել՝ տեղադրել էր հրշեջ հիդրանտ։

Մինչև «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերված շուրջ 2 տասնյակ խախտումները չվերացվեն, այն փակ կմնա։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը, ըստ պաշտոնական վարկածի, արձանագրվել է հրավառության նյութերի համար նախատեսված պահեստում։ Տնտեսվարողները զբաղվել են հրագործական արտադրատեսակների ազատ վաճառքով, որը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հրամանով արգելվում է։ Պայթյունի հետևանքով 16 զոհ կա, 1 քաղաքացի անհետ կորած է համարվում։ Անհետ կորած համարվող քաղաքացու՝ 55-ամյա Վանիկ Ամիրխանյանի որոնողական աշխատանքները դադարեցված են։ Նրա ո՛չ մարմինը, ո՛չ էլ մասունքներն այդպես էլ չգտնվեցին․ ըստ ԱԻՆ-ի՝ նա եղել է հզոր պայթյունի էպիկենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան