ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հայաստանում թանգարանների մասնաճյուղերը կարծես որբի կարգավիճակում լինեն, ֆինանսապես անկախ չեն. Աննա Սարգսյան

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստանում թանգարանների մասնաճյուղերը կարծես որբի կարգավիճակում լինեն, ֆինանսապես անկախ չեն, պետությունն էլ հազիվ կարողանում է գումար տրամադրել թանգարանին, որի մասն են կազմում մասնաճյուղերը: Մեզ մեր վաճառած տոմսերից էլ գումար չի մնում: Պետությունը պետք է տարբերակ մտածի` մասնաճյուղ թանգարաններին գոնե տարրական պայմաններով ապահովելու համար»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրեն, Արա Սարգսյանի թոռնուհի Աննա Սարգսյանը:

Նրա խոսքով` այս պայմաններում հնարավոր չէ անգամ խոսել արտաբյուջեի մասին.

«Ունենք հրաշալի ժառանգություն, որն անտեսված է. դա ցավ է պատճառում, փորձում ենք մեր միջոցներով ինչ-ինչ խնդիրներ լուծել, երբեմն՝ գտնել հովանավորներ: Ստեղծել ենք թանգարանին կից հիմնադրամ, սակայն դեռևս չենք կարողանում գումար հավաքել մեր հոգսերը հոգալու համար: Նախարարությունից երբեմն ասում են` վատ եք աշխատում: Իսկ ինչպե՞ս աշխատել, եթե տարրական հաստիքներով չեն ապահովում: Թանգարաններն այսօր ամենաշատն այցելուի կարիք ունեն, դրա համար հարկավոր է ճիշտ մենեջմենթ: Իսկ մեզ որտեղի՞ց մենեջերի, փիար գծով մասնագետի հաստիք»:

Աննա Սարգսյանը հիշեցնում է այլ երկրներում գործող մեկենասության մասին օրենքը, ըստ որի՝ գործարարները, ֆինանսավորելով արվեստի ոլորտը, հաճախ ազատվում են հարկերից.

«Արա Սարգսյանն ունի գիպսե քանդակներ, հայտնիների կիսանդրիներ, որոնք եթե բրոնզից չձուլվեն, կդառնան անպիտան, մենք պարզապես կկորցնենք այդ գործերը: Այս հարցում, օրինակ, մեկենասները կարող են օգնել»:

Աննա Սարգսյանը խոսում է մեկ այլ ՝ Գեղարվեստի ակադեմիան Արա Սարգսյանի անունով կոչելու հարցի շուրջ ևս.

«Հայտնի է, որ Արա Սարգսյանն է Երևանի գեղարվեստական ինստիտուտի հիմնադիրը, 15 տարի էլ եղել է այդ կառույցի ռեկտորը, սակայն երբ խոսվում է ակադեմիայի անվանակոչության մասին, ասում են, օրինակ` Այվազովսկու անունով դնենք: Այսինքն` մեզ համար ավելի ընդունելի է Այվազովսկին, որն ամբողջ կյանքում ապրել է Հայաստանից դուրս, քան «Նեմեսիս» գործողության մասնակից Արա Սարգսյանը, որը ժամանակին Վիեննայից եկավ Երևան` վտանգելով կյանքը և դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան