ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

Ըստ այդ տեղեկությունների՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։

Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է, սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։

Ամենաթարմ օրինակը Ուկրաինան էր, որի հանդեպ այս ռեժիմը սահմանվեց 2022 թվականի հունիսին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ անց։

Մոլդովան Առևտրի ինքնավար միջոցառումներից օգտվում է դեռ 2008 թվականից, 2014-ին, սակայն, Եվրամիությունը էլ ավելի ընդլայնեց այդ արտոնությունները, երբ Ռուսաստանն արգելեց մոլդովական գինիների, մրգերի ու մսամթերքի ներկրումը։

Հայաստանի կառավարությունը արտոնյալ այս ռեժիմի շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները սկսել էր տարիներ առաջ։ «Քննարկումները հեշտ չեն ընթանում», -2024-ին հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այժմ, սակայն, ըստ «Ազատության» աղբյուրների, Եվրահանձնաժողովը պատրաստ է քայլ կատարել այդ ուղղությամբ։

Ընդ որում, առևտրային այս արտոնությունները միակողմանի են, և Հայաստանը պարտավորված չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն միջոցները, ինչը կարող էր հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հեռախոսազրույցի մասին։ Զրույցից հետո եվրոպացի պաշտոնյան X-ում գրել էր, որ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների դեմ կանգնած Հայաստանի հետ և փնտրում է արագ արձագանքման ուղիներ։

«Մենք կարագացնենք աշխատանքը՝ խթանելու առևտրային և էներգետիկ կապերը Հարավային Կովկասի ուղղությամբ և տարածաշրջանում, ինչպես նաև աջակցելու Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը իր անմիջական հարևանների հետ», – հայտարարել էր ԵՄ հանձնակատարը՝ հավելելով.
«Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու իր երկրի ուղին»։

Եթե Եվրամիությունը վերջնականապես հաստատի Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումների կիրառումը, դա հայկական արտադրողների համար հնարավորություն կստեղծի մտնել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա, պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի Եվրոպական չափանիշներին ու որակին։