Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել

Լուրեր

05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ հայտնել էր, որ ՀՀ ժամանած երկու ուղևորի մոտ հայտնաբերել են 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ գումար։ Այսօր ՊԵԿ-ից մանրամասներ են հայտնում, որ Դորտմունդ-Երևան չվերթով ժամանած ուղևորների ուղեբեռներում է հայտնաբերել վերոնշյալ չհայտարարագրված կանխիկ գումարը։  Նշվում է, որ Բորուսիայից ժամանած ուղևորները հատել էին «Կանաչ ուղի» ելքը, սակայն ռենտգեն տեսազննությունից հետո ուղեկցվել են «Կարմիր ուղի» գոտի, որտեղ էլ հայտնաբերվել է խոշոր չափի արտարժույթը։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ՀՀ պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի  աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված կանխիկ արտարժույթ` ընդհանուր 956 400 եվրո կանխիկ դրամական միջոց։

Այսպես, Դորտմունդ–Երևան չվերթի ուղեբեռների նախնական ռենտգեն տեսազննության ժամանակ մաքսային ծառայողները կասկածներ են ունեցել որոշ ուղեբեռների վերաբերյալ։ Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը, «Կանաչ ուղի» ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողներն ուղեկցել են մաքսային հսկողության «Կարմիր ուղի» գոտի, որտեղ ենթարկվել են  մաքսային տեսազննման։ Արդյունքում ՀՀ քաղաքացի Մ․Ն-ին  պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578 050 եվրո կանխիկ դրամական միջոց։

Նույն գործողությունների շրջանակում զննության է ենթարկվել նաև Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն.-ի ուղեբեռը։ Վերջինիս ուղեբեռում ևս հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման, օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված  378 350 եվրո կանխիկ դրամական միջոց։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաև Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  կազմել են համապատասխան արձանագրություններ: Այժմ իրականացվում են օրենքով նախատեսված հետագա գործողություններ։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է  սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները՝ ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։