«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է տնային խաղերի համար նախատեսված նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։
Adidas ընկերության թողարկած մարզաշապիկը սպիտակ է։ Ավարտված մրցաշրջանի համազգեստից հիմնական տարբերությունն ուսերի և թևքերի վարդագույն գծանշաններն են։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Արքայական ակումբը» չէր կարողացել տիտղոս նվաճել։ Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն։

