IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) պաշտոնապես հաստատել է ֆուտբոլում նոր կանոնների կիրառումը, հաղորդում է Sky Sports-ը։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մրցավարական կոմիտեի ղեկավար Ջանլուիջի Կոլինան հայտնել է, որ փոփոխություններն առաջին անգամ կկիրառվեն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք 2026թ․ աշխարհի առաջնությունում։

Փոփոխություններն ուղղված են ժամանակ ձգելու դեմ և կընդլայնեն տեսաօգնականների լիազորությունները։ Կատարվել են հետևյալ 5 փոփոխությունները․

1․ Փոխարինվող խաղացողը պետք է լքի խաղադաշտը 10 վայրկյանի ընթացքում։ Եթե նա չհասցնի անել դա 10 վայրկյանում, իր փոխարեն խաղադաշտ մտնող խաղացողը կսպասի 1 րոպե, և թիմն այդ ընթացքում կխաղա մեկ ֆուտբոլիստ պակաս։

2․ Եզրային նետման և դարպասից հարվածի համար տրամադրվելու է 5 վայրկյան։ Եթե խախտում է տեղի ունենում, գնդակն անցնում է մրցակցին։

3․ Դաշտում բուժօգնություն ստացող ֆուտբոլիստը պետք է լքի խաղադաշտը և սպասի 1 րոպե նախքան վերադառնալը, եթե խախտման համար չի ցուցադրվել դեղին կամ կարմիր քարտ։

4․ Մրցավարների տեսաօգնականները (VAR) այժմ կարող են վերանայել երկրորդ դեղին քարտերի (որոնք հանգեցնում են հեռացման) և վիճահարույց անկյունայինների հետ կապված դրվագները։

5․ Միայն թիմի ավագն ունի իրավունք պարզաբանում խնդրելու մրցավարից։ Մրցավարին շրջապատած մյուս խաղացողները կստանան դեղին քարտ։