Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ անհիմն պահանջների ներկայացման քաղաքականությունը՝ քարոզչական կեղծ թեզերով փաթեթավորված։ Այս քաղաքականության շրջանակում Բաքվում հերթական միջոցառումն է մեկնարկել՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը։ Այն կազմակերպվել է Բաքվի պետական ​​​​համալսարանի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «համաժողովի ընթացքում կքննարկվեն Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատմական, իրավական, քաղաքական, մշակութային և սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները, ինչպես նաև դրա նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը կքննարկվի միջազգային իրավունքի համատեքստում՝ որպես ազգային գաղափարի զարգացման փուլ: Կքննարկվեն նաև մարդասիրական և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում ձեռք բերված գիտական ​​արդյունքները՝ վերադարձի գաղափարը ներկայացնելով որպես խաղաղության և տարածաշրջանային կայունության հետ համատեղելի հայեցակարգային մոդել»։

Համաժողովում նախատեսված է երեք պանելային քննարկում՝ «Վերադարձը և տարածաշրջանում խաղաղության նոր ճարտարապետությունը», «Վերադարձը միջազգային իրավունքի և նոր իրողությունների շրջանակում» և «Պատմական հիշողություն և ազգային ինքնություն» թեմաներով։

Հունիսի 4-ին համաժողովը կշարունակվի Բաքվի պետական ​​համալսարանում՝ հինգ նիստերով՝ «Արևմտյան Ադրբեջանը և պատմական հիշողությունը», «Արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավական շրջանակը», «Տարածաշրջանային անվտանգությունը վերադարձի դիսկուրսում. ժամանակակից տեսակետներ և ռազմավարական մոտեցումներ», «Մշակութային ժառանգություն և հոգևոր հիշողություն. լեզու, բանահյուսություն, մամուլ, գրքեր և մտավոր միջավայր» և «Արևմտյան Ադրբեջանը՝ «կանաչ» հայրենիք»։ Ներկայացվելու է շուրջ 100 զեկույց։

Բաքվի պետական ​​համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևը հայտարարել է, թե համաժողովի հիմնական նպատակն է ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը որպես ազգային հայեցակարգ, քննարկել հասարակության առջև ծառացած մարտահրավերները և մշակել դրանց լուծման համատեղ մոտեցումներ: Նա նշել է «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող հարցերի գիտական ​​ուսումնասիրության, պատմական փաստերը միջազգային հանրության շրջանում տարածելու և տարբեր ոլորտներում հետազոտությունների անցկացման կարևորությունը: Բաբաևը հայտնել է, որ Բաքվի համալսարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրությունների կենտրոն, որտեղ աշխատանքներ են տարվում մի շարք գիտական ​​ոլորտներում։

«Արևմտյան Ադրբեջան վերադարձն այսօր ադրբեջանական պետության և ադրբեջանական ժողովրդի ռազմավարական նպատակն է, ինչպես նաև մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- այս մասին էլ հայտարարել է այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին։

Նա նշել է, թե 44-օրյա պատերազմից հետո «պատմական տարածքներ» վերադառնալու գաղափարը դարձել է ազգային գաղափար ադրբեջանական ժողովրդի համար։

Ալեքբերլին ասել է, թե Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև ընթացող բանակցությունները վստահություն են ներշնչում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում, և որ «համայնքն» այս գործընթացը դիտարկում է որպես «պատմական հողեր վերադառնալու հնարավորություն ու աջակցում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին»։

Շարունակելով պատմական զեղծարարությունը՝ նա հայտարարել է, թե Հայաստանի ներկա տարածքում, որը, իբր, «պատմականորեն ադրբեջանական հող է», «դարերի ընթացքում հայրենակիցները ստեղծել են հարուստ մշակութային ժառանգություն, որի ուսումնասիրությունը և Արևմտյան Ադրբեջանի մասին պատմական ճշմարտությունն ադրբեջանական և միջազգային հանրությանը հասցնելը մնում է կազմակերպության հիմնական խնդիրներից մեկը»։

Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

Հավելենք, որ OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի