Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի արշավի տարածումը. OC Media-ի անդրադարձը

Լուրեր

05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
05.12.2025 | 18:23
ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել չօգտագործել ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար. Bloomberg
05.12.2025 | 18:20
ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրել․ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի  
05.12.2025 | 18:15
Փաշինյանը իր հետ քահանա՞ է տանում Գյումրի․ Շիրակի թեմում բոյկոտում են վարչապետի գաղափարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
Բոլորը

OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։ Սա արշավ է, որը թեև ներկայացվում է որպես մարդասիրական, հայկական տարածքի նկատմամբ հնարավոր ​​​​պահանջների հիմք է դնում։

Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է «Արևմտյան Ադրբեջան» հասկացության շուրջ կենտրոնացած արշավ, եզրույթ, որը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ Հայաստանի Հանրապետության մի մասին կամ ամբողջ տարածքին։ Արշավը ներկայացվում է որպես մարդասիրական ջանք՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին» աջակցելու համար։

Ժամանակի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության: Նախաձեռնությունն այժմ երբեմն օգտագործվում է որպես հռետորաբանական գործիք Բաքվի ու Երևանի միջև շարունակվող հակամարտության մեջ։

Մինչ արշավը հրապարակայնորեն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական՝ անկախ փորձագետները բացահայտել են դրա հստակ իրեդենտիստական ​​ենթատեքստը։ Մեծ Բրիտանիայում բնակվող տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023 թվականին Carnegie Europe-ի համար գրած հոդվածում նախաձեռնությունը բնութագրել է որպես «պարզապես իրեդենտիստական»:

OC Media-ի կողմից ձեռք բերված Ադրբեջանի կառավարության արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս դիսկուրսը սերտորեն համակարգվում և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից՝ չնայած ներկայացվում է, որ ղեկավարվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից։

«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական եռանդը։ Այն ծառայում է որպես գործիք՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և մարդկանց սոցիալական խնդիրներից ու նրանց զրկված իրավունքներից շեղելու համար։ Ավելին՝ այն գործում է որպես մի տեսակ Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար»,- OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրված գիտնական, Ադրբեջանի քաղաքացիական հատվածի փորձագետ Ալթայ Գոյուշովը։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմն անմիջականորեն ֆինանսավորել ու վերահսկել է քարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով հաղորդագրություններ։ Փաստաթղթերում նշված անունները, ամսաթվերն ու պայմանագրերը համապատասխանում են հանրությանը հասանելի գրառումներին:

Ջանքերի կենտրոնում է եղել 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայացած բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական ​​միջոցները՝ ավելի քան 109,000 մանաթ (65,000 դոլար), ներառել են հյուրանոցային կեցության, տեսաձայնային արտադրության, բրենդավորման և վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման հարցերը:

Հյուրընկալվել են Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից առնվազն 34 օտարերկրյա մասնակիցներ։ Հյուրերի թվում են եղել Իտալիայի և Հունաստանի համալսարանների գիտնականներ, ռուսական հաստատությունների վերլուծաբաններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչն ու նախկին խորհրդականը Դոնեցկից, որը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք է Ուկրաինայում։ Որոշ մասնակիցներ էլ եղել են Բաքվից, այդ թվում՝ պետական ​​կառավարվող ADA համալսարանի օտարերկրյա գիտնականներ։

Համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորումը պայմանագիր է կնքել՝ պետության կողմից աջակցվող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» պորտալի հետ Բաքվի նարատիվների բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց դերն էր՝ ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները հասնեն միջազգային լրատվամիջոցներին։

Չնայած այս ջանքերին՝ OC Media-ի կողմից հետագա վերլուծությունը որևէ հետևանք չի բացահայտել։

Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ հիշատակել համաժողովը կամ դրա թեմաները, և միջազգային լուսաբանումը շատ չի եղել։ Այնուամենայնիվ, Բաքվում պետական ​​լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասին, որոնք աջակցել են ուղերձին։

Կազմակերպիչները միջոցառումը համարել են հաջողված և հաջորդ տարի նմանատիպ միջոցառում անցկացրել։ Շատ մասնակիցներ վերադարձել են, որոնց միացել են արևմտյան համալսարանների և լրատվամիջոցների նոր ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նրանց խորհրդանշական «անդամակցության կոչում» շնորհելու արարողություն։

Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքը սկզբնապես գրանցվել էր որպես փախստականների նախաձեռնություն 1980-ականների վերջին՝ այն մեծ մասամբ չի գործել մինչև 2022 թվականը, երբ Ադրբեջանի կառավարությունը վերագործարկեց այն։ Այդ տարվա օգոստոսին կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվել է թարմացված կանոնադրությամբ և նոր անվամբ։ Նույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կենտրոնացած է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականության վրա։

«Դիսկուրսն ամրապնդվել է 2022 թվականի կարճատև ռազմական բախումների ժամանակ։ Ադրբեջանի կառավարությունը վաղուց է կիրառում իրեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ Երևանը և Զանգեզուրը պատմականորեն ադրբեջանական տարածքներ հայտարարելով»,- ասել է Գոյուշովը։

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 2022 թվականի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նմանատիպ հռետորաբանություն է օգտագործել ազգային հեռուստատեսային ուղերձում։ Նա Հայաստանն անվանել էր «պատմականորեն ադրբեջանական հող» և 2022 թվականի սեպտեմբերի հայ-ադրբեջանական բախումները, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Հայաստանում ռազմավարական դիրքերի նկատմամբ, կապել «պատմականորեն ադրբեջանական քաղաքների» նորահայտ նշանակության հետ։

2025 թվականի հունվարին, երբ խաղաղության պայմանագրի բանակցություններն ինտենսիվացել էին, Ալիևը նոր ուժով է սկսել բարձրաձայնել իր դիրքորոշումը։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցներին տված երկար հարցազրույցում նա Հայաստանը բնութագրել էր որպես «ֆաշիստական ​​պետություն»՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը չընդունելու պատճառով։

«Մենք ապրում ենք որպես նման ֆաշիստական ​​պետության հարևաններ, և ֆաշիզմի սպառնալիքը շարունակվում է։ Հետևաբար, ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կա՛մ մենք։ Մենք այլընտրանք չունենք»,- այդ ժամանակ հայտարարել էր Ալիևը։

Այնուամենայնիվ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախաստորագրել, բայց չեն ստորագրել խաղաղության պայմանագրի նախագիծը, «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունը մեղմացել է։ Պայմանագիրը ներառում է մի կետ, որն արգելում է երկու կողմերի կողմից տարածքային պահանջները, և մեկ այլ կետ՝ միջազգային դատարաններում միմյանց նկատմամբ իրավական պահանջներից հրաժարվելու մասին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայերի վերադարձի իրավունքի հարցը։

«Ադրբեջանի կառավարությունն այս դիսկուրսն օգտագործում է որպես գործարքի առարկա պատերազմից հետո Ղարաբաղը լքած ավելի քան 100,000 հայերի նկատմամբ»,- եզրափակել է Գոյուշովը։

Լայպցիգի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Վաֆա Նագիևան կիսում է Գոյուշովի տեսակետը։

«Իր աշխարհաքաղաքական գործառույթից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջանի դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան պետական ​​​​նարատիվի խորհրդանշական ընդլայնում։ Տեղահանության հիշողությունը վերածում է բարոյական լեգիտիմության և կոլեկտիվ ինքնության մի ձևի՝ թույլ տալով կառավարությանը պահպանել հետպատերազմյան մշտական ​​​​նորմալության զգացումը»,- ասել է նա լրատվամիջոցին։

Սակայն այս դիսկուրսն ամբողջությամբ չի վերացել։ Երբ օգոստոսին ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնվել էր չստուգված լուր, որում պնդվում էր, որ խորհրդարանական խումբը կլուծարվի, «Արևմտյան Ադրբեջան համայնքը» հերքում էր տարածել՝ մեղադրելով Հայաստանին այդ պատմությունը կեղծելու մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։

Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպել է թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում: Հայկական «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն և հայկական պատվիրակության մի մասը մեղադրել են նորացված իրեդենտիստական ​​​​պահանջներ խթանելու մեջ:

Նույն ամսվա վերջին համայնքը Գերմանիայի պետական ​​սփյուռքի հետ համատեղ միջոցառում էր կազմակերպել այս թեմայով։ Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել իրազեկվածությունը «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում կազմակերպվել է Բրյուսելում։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները պնդում էին, որ մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը։

«Արևմտյան Ադրբեջան համայնք»-ի նախագահ, Ադրբեջանի իշխող կուսակցությունից Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հոկտեմբերի 26-ին նշել է, որ Հայաստանն «այլընտրանք չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում՝ կարող է «վտանգի տակ դնել հայկական պետության գոյությունը»։ Նա եզրափակել էր՝ ասելով, թե Հայաստանը սա կանխելու համար պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը» ։

Ո՛չ համայնքը, ո՛չ էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը չեն արձագանքել OC Media-ի մեկնաբանության խնդրանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի