«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան

Լուրեր

03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 15:03
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
03.06.2026 | 14:50
Ամեն երեխուն 15 փող տվի, պլյուս դասատուներին մի-մի հատ վարդ․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 14:38
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել
03.06.2026 | 14:26
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
03.06.2026 | 14:14
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.06.2026 | 14:03
«Զվարթնոց»-ում վառվել են տաճարի նոր լույսերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը  գրառմամբ արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որում ռուսական գերատեսչությունը «ԵվրոհակաՔրիստոսներ» է անվանել ԵՄ աջակցությամբ գործող ՀԿ-ներին և հիշատակել ԻՔՄ-ն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։ Իոաննիսյանը հայտարարել է, թե «կիսում է ՌԴ հատուկ ծառայությունների տխրությունն ու վիշտը՝ Հայաստանի ընտրություններին միջամտության տապալվող փորձերի կապակցությամբ»։

«ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը մի ամբողջ հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» մասին՝ մեզ անվանելով «ԵվրոհակաՔրիստոսներ» («Евроантихристы»)։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ։

Ամբողջությամբ կիսում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տխրությունն ու վիշտը՝ Հայաստանի ընտրություններին միջամտության տապալվող փորձերի կապակցությամբ։

Հ․Գ․ Ուզում եմ հասկանամ, «Իրազեկն» ու ՀՔԱՎ–ն են այդքան հզոր դարձե՞լ, թե՞ ՌԴ հատուկ ծառայություններն են այդքան խուրդվել, որ մեր մասին հաղորդագրություն են տարածում»,- գրել  է Իոասննիսյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, թե Եվրամիությունը փորձում է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից՝ Երևանից պահանջելով խզել Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերը։ Ռուսական գերատեսչությունը նաև պնդել էր, թե ԵՄ աջակցությամբ գործող ՀԿ-ները, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մեղադրանքներ են ներկայացրել ՌՈՒԵ երևանյան թեմի ներկայացուցիչների դեմ՝ Հայաստանի իշխանություններին նրանց նկատմամբ հետապնդումների դրդելու նպատակով։