Մարտունու շրջանից հետո դիերի որոնումը կշարունակեն Հադրութում և Ֆիզուլիում․ հայկական կողմին արդեն վերադարձվել է 636 դի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության էջը վերջին օրերին պարբերաբար տեղեկացնում է, թե Արցախի որ տարածքում է լսվելու հերթական պայթյունի ձայնը։ Նոյեմբերի 10-ից հետո արդեն 1000-ից ավելի հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր են պայթեցվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ծառայության տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

Ասում է՝ նախ և առաջ դպրոցների հարակից տարածքներն են ականազերծել, բակերն ու տնամերձերը։ Արցախ վերադարձն անվտանգ է, բայց, ամեն դեպքում, պետք է զգույշ լինել․ ցանկացած զինատեսակ հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ, ձեռք չտալ, այլ զանգահարել 911, 112 և 101 կարճ հեռախոսահամարներով: Նախորդ շաբաթ 69 կանչ են ստացել։

Թե երբ կավարտվեն աշխատանքները, Հունան Թադևոսյանն ասել չի կարող։ Այսօր ուժերը համալրվել են՝ նաև հումանիտար ընկերություններ են միացել, որ աշխատանքն ավելի արագ ընթանա։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորների աշխատանքները համակարգող Սամվել Սարգսյանը նշում է՝ նույնիսկ 1990-ականներից չպայթած ականներ կան, որ հայտնաբերվում են։

Ականազերծման ընթացքում դժբախտ դեպքեր չեն գրանցվել։ Իսկ Մատաղիս-Թալիշ ուղղությամբ ականի պայթյունը տեղի է ունեցել ոչ թե ականազերծման աշխատանքների ժամանակ, այլ զոհված զինծառայողների մարմինները որոնելիս։ Դեպքի մանրամասները Հունան Թադևոսյանն է պատմում։
«Կարգն էնպես է, որ դիմացից գնում են սակրավորական խմբերը, տարածքը ականազերծում են, հետո գնում են ջոկատները՝ որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Ադրբեջանցի սպան ինքն է ցանկացել առջևից գնալ, քանի որ մի անգամ արդեն շրջել էին այդտեղ, տարածքին ծանոթ էին և մտածել են, որ ական չկա։ Ադրբեջանցի սպան տեղում մահացել է, մեկ հայ և մեկ ռուս սպա, նաև 3 փրկարար վիրավորվել են»,- ասում է Թադևոսյանը։

Հավելում է՝ վիրավորների վիճակն այս պահին լավ է։ Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները Շուշիում արդեն ավարտված են, այս պահին խմբերն աշխատում են Մարտունու շրջանում։ Այնուհետև որոնողական աշխատանքներ սկսելու են Հադրութում և Ֆիզուլիում։

Այս օրերին միայն որոնողական աշխատանքների ընթացքում քանի հայկական կողմին վերադարձվել է 636 դի։

Հավելենք, որ ո՛չ որոնողական, ո՛չ սակրավորական աշխատանքների առումով վերջնական ժամկետներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան