Ընդվզման տարբեր ձևեր ենք քննարկում, եթե մեր պայմանները չընդունվեն. Դավիթ Պետրոսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները, բողոքի ակցիաները դադարեցնելուց և իշխանական թևի ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկմանը մասնակցելուց հետո, ևս երկու հանդիպում են ունեցել Կրթության և գիտության նախարարի ու ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը Factor.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց այս ընթացքում կայացած քննարկումների արդյունքներից:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են մեր երկու առաջարկները, առաջին առաջարկը վերաբերում էր բացառիկ նվաճումներ ունեցող մարդկանց, որոնց պետք է տրվի տարկետում: Սկզբից միայն սպորտի բնագավառն էր հոդվածում ընդգրկված, սակայն հետո ավելացրին նաև գիտությունն ու արվեստը: Եթե սպորտի բնագավառում հեշտ է հասկանալ՝ ովքեր են բացառիկները, ապա նույնը չէ գիտության բնագավառում, ինչպես պետք է բացառիկ նվաճումները երևան: Մենք, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը վերանան, առաջարկել ենք, որ չափանիշներն ու հատկանիշներն ամեն տարիքային խմբի համար լինեն տարբեր, ու կարևոր է, որ հանձնաժողովների անդամները լինեն ոչ միայն նախարարություններից, այլ տարբեր, հանձնաժողովի կազմը լինի փոփոխվող ու ներգարվվեն հասարակական սեկտորից մարդիկ: Նաև առանձին չափանիշ պետք է լինի հարցազրույցների համար և ամեն մեկի հետ պետք հարցազրույց անցկացնեն տվյալ ոլորտին ծանոթ, համապատասխան մասնագիտության տեր մարդիկ»,- մանրամասնեց նա:

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ բարդ է այս մեխանիզմն իրականացնելը, սակայն այն պետք է կատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի ուսանողի համար հասկանալի լինի, որն է բացառիկի չափանիշն ու ժամանակ ունենա դրան նախապատրաստվելու. «Եթե ամառային զորակոչից հետո հարցը վերաբերվելու է այդ մարդկանց, իրենք ասում են, որ որոշումը կլինի մինչև մարտի 25-ը, մենք էլ ասում ենք, որ դա ուշ է, մի ամիս ժամանակ է մնում մարդկանց ներկայացվելիք չափանիշներին համապատասխանելու համար: Դեռևս պատասխան չկա: Մենք նշել ենք, որ որոշումը պետք է կայացվի այս տարվա մեջ»:

Ուսանողների երկրորդ առաջարկը ենթադրում է ծառայության նոր ձև. նրանց պնդմամբ գիտությամբ զբաղվողներին պիտի տրվի արտոնություն՝ ծառայել 1.5 տարի. «Երկորրդ առաջարկի հետ կապված լուրջ հակաազդեցություն կար, չընդունեցին, բայց նորից քննարկվում է այն»:

Դավիթը տեղեկացրեց, որ այս ամենից հետո իրենց քննարկումը հիմնականում ընթացել է այն հարցի շուրջ, թե որոնք են լինելու իրենց հաջորդ քայլերը, եթե առաջարկները չընդունվեն. «Տարբեր կարծքիներ են հնչել, կարող է կրկին դասադուլ լինել, եթե մեր պայմանները չընդունվեն՝ ընդվզման տարբեր ձևեր ենք քննարկվում»: Նախաձեռնության անդամը նշեց, որ դեռևս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նոր հանդիպման օր նշանակված չէ:

Լիլիթ Շաբոյան